Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում իրաւապահներին անշեղօրէն պահպանել ՀՀ Սահմանադրութեան պահանջները<br />


Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում իրաւապահներին անշեղօրէն պահպանել ՀՀ Սահմանադրութեան պահանջները

  • 23-11-2010 19:18:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր առ այն, որ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից սահմանափակւում են անձանց` իրաւաբանական օգնութիւն ստանալու եւ պաշտպան ունենալու իրաւունքները վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս: Հաշուի առնելով վերոգրյալը ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը կոչ է արել այսուհետ անշեղօրէն պահպանել ՀՀ Սահմանադրութեան, Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին Եւրոպական կոնվենցիայի պահանջները, Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի, ինչպէս նաեւ ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերի նախադէպերը:
  -   Մարդու իրաւունքներ