ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատանքային խումբն այցելել է ՀՀ Սիւնիքի մարզ


ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատանքային խումբն այցելել է ՀՀ Սիւնիքի մարզ

  • 03-11-2010 17:51:55   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
2010 թուականի հոկտեմբերի 25-29-ը ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի յանձ-նա-րա-րու-թեամբ Պաշտպանի աշխատանքային խումբն այցելել է ՀՀ Սիւնիքի մարզ: Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել էն Սիւնիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, Գորիսի քաղաքապետի եւ Կապանի քաղաքապետի տեղակալի հետ, այցելել էն Սիւնիքի մարզում տեղակայուած մի շարք զօրամասեր, ՀՀ ոստի-կա-նու-թեան Սիւնիքի մարզային վարչութեան Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրիի բաժիններ, ՀՀ ԱՆ «Գորիս» քրէակատարողական հիմնարկի Նռնաձոր համայնքում տեղակայուած տեղամաս եւ ՀՀ ՊՆ ՌՈՎ Կապանի ռազ-մա-կան ոստիկանութեան բաժին: Այցի նպատակն է եղել ինչպէս դիմում-բողոքների վերաբերեալ տեղում որոշ հարցերի պարզա-բա-նո-ւմը, այնպէս էլ սեփական նախաձեռնութեամբ մարդու իրաւունքների վիճակի վերաբերեալ ու-սում-նասիրութիւններ իրականացնելը: Աշխատակազմի աշխատակիցներն այցելել էն նաեւ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ, հանդիպել Քկհ-ի պե-տի տեղակալների հետ, /այցելութեան պահին ՀՀ ԱՆ «Գորիս» Քկհ-ի պետը գտնւում էր Երեւանում/, ուսումնասիրել էն շէնքային պայմանները: Ի տարբերութիւն վերջին այցելութեան` այս անգամ արձանագրուել է, որ վերանորոգուել էն բոլոր պատժախցերն ու սան-հան-գոյցը: Ուսումնասիրութեան ժամանակ ՀՀ ԱՆ «Գորիս» Քկհ-ի բուժմասում առկայ էն եղել ժամկէտանց դեղորայքներ: 26.10.2010թ. Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանեանի հետ հանդիպման ընթացքում քննարկուել էն քաղաքի բնակչութեան սոցիալ-տնտեսական վիճակին, մշակութային միջոցառումներին, երեխաների իրաւունքներին վերաբերող խնդիրներ: Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները 27.10.2010թ. հանդիպել էն Սիւնիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարեանի հետ, քննարկել մարզում առկայ խնդիրները եւ դրանց լուծման հնարաւոր տարբերակները: Այնուհետեւ մարզպետարանի հողաշինարարի հետ քննարկուել է Սիւնիքի մարզի Աշոտաւան համայնքի 10 բնակիչների` Պաշտպանին հասցէագրած բողոքը, որով վերջիններս յայտնել էն, որ համայնքի վարչական տարածքում գտնուող «Տոլորս» ջրամբարի ջրի բարձրացման հետեւանքով ողողւում էն ջրամբարի հարեւանութեամբ սեփականութեան իրաւունքով իրենց պատկանող հողատարածքները: Քննարկման ընթացքում պարզուել է, որ ՀՀ Սիւնիքի մարզպետարանը, հաշուի առնելով ՀՀ ֆինանսների նախարարութեան եւ ՀՀ ԿԱՅ անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի կարծիքները, դեռեւս 16.10.2008թ. թիւ 12-2766 գրութեամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա. Գեւորգեանին է ուղարկել «Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի Աշոտաւան գիւղական համայնքի համայնքային սեփականութիւն եւ քաղաքացիների սեփականութիւնը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակայ հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակութիւնը փոփոխելու մասին» ՀՀ կառավարութեան որոշման լրամշակուած նախագիծը: Չնայած Աշոտաւան համայնքի 10 ընտանիքներին պատկանող ընդհանուր 6.20 հեկտար հողատարածքների համարժէք փոխհատուցումը /շուկայական արժէքից տասնհինգ տոկոս աւելի գումարը/, ըստ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան աշխատակցի, կազմում է մօտ երեք միլիոն ՀՀ դրամ, սակայն մինչ օրս ՀՀ կառավարութեան որոշումը չի ընդունուել եւ խնդիրը մնացել է չլուծուած: Այս կապակցութեամբ Պաշտպանը գրաւոր դիմելու է ՀՀ կառավարութեանը: Կապանի քաղաքապետի տեղակալ Գ. Ղահրամանեանի հետ հանդիպման ընթացքում քննարկուել էն քաղաքի բնակչութեան սոցիալական վիճակին, տեղական ինքնակառավարման, բազմաբնակարան շէնքերի կառավարման, համատիրութիւններին վերաբերող հարցեր: Գ. Ղահրամանեանը յայտնել է, որ Կապանը գործազրկութեան առումով Գիւմրիից յետոյ երկրորդ տեղն է զբաղեցնում: Քաղաքում կան սոցիալապէս ծանր վիճակում գտնուող ընտանիքներ, որոնց քաղաքապետարանը պարբերաբար դրամական օգնութիւն է յատկացնում: Համատիրութիւններն իրենց չէն արդարացնում: Չէն կատարւում բազմաբնակարան շէնքերի պահպանման պարտադիր կանոնները: Այդ առումով չկայ փոխվսահութիւն համատիրութեան ղեկավարների եւ բնակիչների միջեւ: Քաղաքապետարանը տարեկան 4-5 բազմաբնակարան շէնքի տանիք է վերանորոգում, քաղաքում կատարում քանդուած ճանապարհների փոսալցման աշխատանքներ: Երեխաների իրաւունքների պաշտպանութեան եւ մանկապարտէզների հետ կապուած հարցերը Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները քննարկել էն քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս. Արզումանեանի հետ: Վերջինս յայտնել է, որ Կապան քաղաքում գործում է 12 մանկապարտէզ` 1341 սաներով: Դրանք հիմնականում տիպային շէնքեր էն: Քաղաքապետարանը իւրաքանչիւր տարի համայնքի բիւջէով իրականացնում է շէնքերի նորոգման աշխատանքներ: Ներկայումս ընթացքի մէջ է եւ հաւանաբար մինչեւ 2011 թուականը կ'աւարտուի մանկապարտէզներում ջեռուցման կենցաղային կաթսաների տեղադրման եւ ջեռուցման աշխատանքները: Երեխաների խաղալիքների խնդիրը լուծելու նպատակով դիմել էն բարերարների օգնութեանը: Մէկ երեխայի համար ամսական վարձի գումարը սահմանուել է 3000 դրամ, սակայն համայնքի աւագանին յատուկ եւ սոցիալական խոցելի խմբերի համար սահմանել է զեղչեր: Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ մարզերում նախադպրոցական ուսումնական հաստատութիւնների շէնքային պայմանների, դրանց պարբերաբար վերանորոգման, երեխաների նորմալ եւ առողջ զարգացման հնարաւորութիւնները կախուած էն համայնքի բիւջէից: Դրա մասին էն վկայում ինչպէս վերոնշեալ հանգամանքները, այնպէս էլ տարբեր մանկապարտէզներում երեխաների համար ամսական տարբեր վարձավճարներ սահմանելը: Խմբի անդամները ձերբակալուած ան-ձանց հետ հանդիպման եւ վերջիններիս պահման պայմանների ուսում-նա-սի-րութեան նպա--տակով 25.10.2010 թուականին այցելել էն ՀՀ ոստիկանութեան Սիւնիքի մարզային վարչութեան Սիսիանի բաժնի ձերբակալուած անձանց պահման վայր (ՁՊՎ): ՀՀ ոստիկանութեան Սիւնիքի մարզային վարչութեան Սիսիանի բաժնի ձերբակալուած ան-ձանց պահման վայր այցելութեան ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ուսում-նա-սիրել էն Ձպվ-ի բոլոր 3 խցերի, կարճատեւ տեսակցութեան համար նախատեսուած սենեակի, քն-նիչ-նե-րի եւ փաստաբանների համար նախատեսուած սենեակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լո---գարանի եւ զբօսանքի համար նախատեսուած տարածքի, 3 ժամանոց պահման խցերի պայ-ման-նե-րը, որոնք, բա-ցա-ռու-թեամբ 3 ժամանոց պահման խցերի, հա-մա-պա-տաս-խանել էն օրէնս-դրութեան պա-հանջ-ներին: Ուսումնասիրութեամբ պարզուել է, որ 3 ժամանոց պահման խցերի նստարանների փայտէ նստատեղերը բացակայում էն, եւ բաժին բերման ենթարկուած անձինք նստելու ցանկութիւն ունենալու դէպքում ստիպուած էն լինելու նստել նստարանի բետոնէ ծածկոյթին: Նշուածի վերաբերեալ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը գրութեամբ դիմելու է ՀՀ ոստիկանապետին: Այցելութեան պահին Ձպվ-ում է գտնուել մէկ ձերբակալուած անձ, ով Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրոյցի ընթացքում պահման պայմանների վերաբերեալ կամ ՁՊՎ վարչակազմի դէմ որեւէ բողոք չի ներկայացրել: Խմբի անդամները 26.10.2010 թուականին այցելել էն նաեւ ՀՀ ոստիկանութեան Սիւնիքի մարզային վարչութեան Գորիսի բաժնի ձերբակալուած անձանց պահման վայր (ՁՊՎ)` ձերբակալուած ան-ձանց հետ հանդիպման եւ վերջիններիս պահման պայմանների ուսում-նա-սի-րութեան նպա--տակով: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսում-նա-սիրել էն Ձպվ-ի բոլոր 2 խցերի, կարճատեւ տեսակցութեան համար նախատեսուած սենեակի, քն-նիչ-նե-րի եւ փաստաբանների համար նախատեսուած սենեակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լո---գարանի եւ զբօսանքի համար նախատեսուած տարածքի եւ 3 ժամանոց պահման խցերի պայ-ման-նե-րը, որոնք հա-մա-պա-տաս-խանել էն օրէնս-դրութեան պա-հանջ-ներին: Այցելութեան պահին նշուած բաժնի Ձպվ-ում ձերբակալուած կամ կալանաւորուած անձինք չէն գտնուել: Խմբի անդամները 27.10.2010 թուականին այցելել էն ՀՀ ոստիկանութեան Սիւնիքի մարզային վարչութեան Կապանի բաժնի ձերբակալուած անձանց պահման վայր (ՁՊՎ) ձերբակալուած ան-ձանց հետ հանդիպման եւ վերջիններիս պահման պայմանների ուսում-նա-սի-րութեան նպա--տակով: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսում-նա-սիրել էն Ձպվ-ի բոլոր 5 խցերի, կարճատեւ տեսակցութեան համար նախատեսուած սենեակի, քն-նիչ-նե-րի եւ փաստաբանների համար նախատեսուած սենեակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լո---գարանի եւ զբօսանքի համար նախատեսուած տարածքի եւ 3 ժամանոց պահման խցերի պայ-ման-նե-րը, որոնք հա-մա-պա-տաս-խանել էն օրէնս-դրութեան պա-հանջ-ներին: Այցելութեան պահին Ձպվ-ում է գտնուել մէկ կալանաւորուած անձ, ով Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրոյցի ընթացքում յայտնել է, որ երբ նախորդ անգամ գտնուել է Ձպվ-ում, իրէն արգելել էն գիշերը օգտուել զուգարանից: Ձպվ-ի պետ Մ. Աւետիսեանը Պաշտպանի ներկայացուցիչներին յայտնել է, որ կալանաւորուած անձի յայտնած տեղեկութիւնները չէն համապատասխանում իրականութեանը: Նոյն օրը խմբի անդամները այցելել էն ՀՀ ոստիկանութեան Սիւնիքի մարզային վարչութեան Մեղրիի բաժնի ձերբակալուած անձանց պահման վայր (ՁՊՎ)` ձերբակալուած ան-ձանց հետ հանդիպման եւ վերջիններիս պահման պայմանների ուսում-նա-սի-րութեան նպա--տակով: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսում-նա-սիրել էն Ձպվ-ի բոլոր 2 խցերի, կարճատեւ տեսակցութեան համար նախատեսուած սենեակի, քն-նիչ-նե-րի եւ փաստաբանների համար նախատեսուած սենեակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լո---գարանի եւ զբօսանքի համար նախատեսուած տարածքի եւ 3 ժամանոց պահման խցերի պայ-ման-նե-րը, որոնք, բա-ցա-ռու-թեամբ զբօսանքի համար նախատեսուած տարածքի, հա-մա-պա-տաս-խանել էն օրէնս-դրութեան պա-հանջ-ներին: Ուսումնասիրութեամբ պարզուել է, որ զբօսանքի համար նախատեսուած տարածքում կայ պատսպարանի մեծացման անհրաժեշտութիւն: Բաժնի պետի ծառայութեան գծով տեղակալը եւ Ձպվ-ի պետը հաւաստիացրել էն, որ առկայ թերութիւնը հնարաւորինս սեղմ ժամկէտում կը վերացուի: Խմբի կողմից վերոնշեալ բոլոր բաժիններում ուսումնասիրուել է Ձպվ-ում պահուող անձանց հաշուառման, ձերբակալուած անձանց խցերից դուրս բերելու, ձերբակալուած անձանց բուժզննութեան կամ բուժօգնութեան գրանցամատեանները, ոստիկանութեան մարմին բերման ենթարկուածների հաշուառման գրքերը եւ պատահարների վերաբերեալ ոստիկանութեան մարմնում հեռախօսով, հեռագրով, պահպանական ազդանշանային սարքերի եւ այլ ազդանշանային սարքերի եւ այլ ազդանշանների գործելու միջոցով ստացուած տեղեկութիւնների գրանցման-հաշվառման համար 2 մատեանները, որոնցում խախտումներ չէն յայտնաբերուել: Պաշտպանի ներկայացուցիչները 2010 թուականի հոկտեմբերի 28-ին այցելել էն ՀՀ ԱՆ «Գորիս» քրէակատարողական հիմնարկի Նռնաձոր համայնքում տեղակայուած տեղամաս, որտեղ բաց տիպի պատիժ էն կրում 11 դատապարտեալ: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել էն դատապարտեալների հետ, ովքեր մասնաւորապէս դժգոհում էին «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկէտ ազատելու, պատիժը չկրած մասն աւելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ յանձնաժողովի կողմից կայացուած որոշումներից: Խմբի կողմից արձանագրուել է, որ դատապարտեալների համար յատկացուած կացարանների պայմանները գտնւում էն խիստ անբաւարար վիճակում եւ կարիք ունէն հիմնանորոգման, իսկ խոհանոցներն ընդհանրապէս կահաւորուած չէն: Նշուածի վերաբերեալ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը գրութեամբ դիմելու է ՀՀ արդարադատութեան նախարարին: Այցի ընթացքու պաշտպանի ներկայացուցիչներն այցելլ էն Սիւնիքի մար-զում տեղա-կայ-ված մի շարք զօրամասեր: ՀՀ ՊՆ N զօրամաս /ք.ՍԻՍԻԱՆ/ Զօրամասի հրամանատար Ա.-ի ուղեկցութեամբ խմ-բի ան-դամները շրջել էն զօրամասի տա-րած--քով, այցելել զօրանոցնէր, ճաշարան, լուաց-քա-տուն, բաղ-նիք եւ բուժկէտ, ծանօթացել զո-րա-մասի կենցաղային եւ սանիտարահիգիենիկ պայ-ման-նե-րին: Աշխատանքային խում-բն առանձնազրոյց է ունեցել պարտադիր զին-վո-րա-կան ծառայութիւն անցնող քա-ղա-քա-ցի--ների հետ, մի շարք հարցերի վերաբերեալ նրանց տուել իրա-վաբանական խոր-հր-դա-տուու-թիւն: Խմբի անդամների կողմից ուսումնասիրուել է նաեւ զօրամասի ամբուլատոր հիւանդների հաշ-վառման մատեանը, որը լրացուած է եղել պատշաճ կարգով: Ընդհանուր առմամբ բուժ-կե-տը տիպային էր եւ յագեցած էր անհրաժեշտ բոլոր տեսակի գոյքով ու պարագաներով: Այնուհետեւ խմբի անդամները շրջայց էն կատարել մի քանի զօրանոցներում եւ արձա-նա-գրել, որ որոշ զօրանոցներում լուացարաններն ու զուգարանները վերանորոգման կարիք ունէն: ՀՀ ՊՆ N զօրամաս /ք. Գորիս/ Զօրամասի հրամանատար Ա. Ց.-ի եւ նրա տեղակալների ուղեկցութեամբ խմբի անդամները շրջել էն զօրամասի տարածքով, այ--ցելել զօրանոցնէր, ճաշարան, լուացքատուն, բաղնիք, բուժկէտ, ինչպէս նաեւ զօրամասի ա-ռանձ--նացուած խառը հրետանային դիվիզիոն` ծանօթանալու թուարկուած վայ-րե-րի ընդ-հա-նուր պայմաններին: Ըստ զօրամասի հրամանատարի` իր ամենօրեայ հսկողութեան տակ էն դաստիարակչական բնոյթի աշխատանքները: Զօրամասում տեղի ու-նե--ցած պատահարների մասին ան-յապաղ տեղեկացնում էն իրաւասու մարմիններին: Զօրամասի պլանային շինարարական աշխատանքները կատարւում էն սահմանուած գրաֆիկով, սպաների բնակարանային պայմանների ապահովման հարցերն ամբողջովին լուծուած էն: Խմբի անդամներն ար--ձանագրել էն, որ նախորդ տարուայ իրենց արձանագրած ակումբի մասնաշէնքի ան-բա--վարար վիճակը վերացել էր. ամբողջովին նորոգուած ակումբի, դահլիճի եւ մար-զա-սրա-հի մասնաշէնքի բացումը տեղի կ'ունենայ առաջիկայ օրերին: Զօրամասի հրամանատարը ներկայացրել է արձա-կուրդ-նե--րի տրամադրման ցուցակը, ըստ որի 2008թ. աշնանային զօրակոչին զօրակոչուած զին-ծա-ռա-յող-նե-րին տրուել էր արձակուրդից օգ-տուե-լու հնարաւորութիւն. նախատեսուած արձակուրդների գրաֆիկները փակցուած էին նաեւ ստորա-բա-ժա-նում-նե-րի տեսանելի վայրերում: Խմբի անդամները եղել էն զօրամասի Խառը հրետանային դիվիզիոն /ԽՀԴ/, որտեղ դի-վի-զիո-նի հրա-մա-նա-տար Հ.-ն ներկայացրել է ընդհանուր պայմանները եւ պատասխանել հետաքրքրող հար-ցերին: Պատշաճ կարգով էին լրացուած զինուորների անհատական գրքոյկները, հեր--թականութեամբ դասաւորուած էին աշնանային հագուստները: Խումբն արձանագրել է, որ դիվիզիոնում ծառայութիւն էն անցնում նաեւ մաս--նագիտական բարձր որակաւորում ունեցող սպանէր, ինչն հաս-տատուել է զին--ծառայողների հետ առանձնազրոյցների ժամանակ: Խմբի կողմից ար-ձա-նա-գր-վել է, որ ճաշարանը վերանորոգման կարիք ունի: Զօրանոցների յատակները թէեւ փայտից էն, այնուամենայնիւ, վերանորոգման կարիք ու-նէն: Խմբի անդամների կողմից ստուգուել էն նաեւ երեկոյեան անուանականչի, վե-ր-ակարգերի նշանակման մատեանները, որոնք լրացուած էն եղել կանոնագրքերին հա-մա-պա-տաս-խան: Նշուած զօրամասն առանձնանում էր թէ՛ սպայական կազմի հա-մա-լր-վա-ծու-թեամբ, թէ՛ զինծառայողների բարձր պատրաստականութեամբ: Զօրամասում տիրում էր առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: ՀՀ ՊՆ N զօրամաս /ք. Կապան/ Զօրամասի հրամանատար Ս. Հ.-ի ուղեկցութեամբ խմբի անդամները շրջել էն զօրա-մա-սի տարածքով, այցելել զո-րա-նոց-ներ, ճաշարան, բուժկէտ, ծանօթացել զո-րամասի կենցաղային եւ սա-նի-տա-րա-հի-գիե-նիկ պայ-մաններին, ինչպէս նաեւ անհատական զրոյց-ներ անցկացրել զինծառայողների հետ: Նշուած զօրամասը նախորդ տարի խմբի անդամների կողմից ճա-նաչ-վել էր որպէս լաւագոյն զօրամաս: Այս տարի շահագործման էին յանձնուած զօրամասի տիպային զո-րա-նոց-նե--րը: Զօրամասի բուժկէտը տիպային էր, ունէր 3 հիւանդասենեակ` 15 մահճակալով, եւ մե-կու-սաց--ման համար նախատեսուած2 հիւանդասենեակ` 5 մահճակալով: Խմբի ան-դամ-ներն ու-սում---նասիրել էն բուժկէտում ստացիոնար բուժում ստացող զին-ծա-ռա-յող-նե-րի հաշուառման մատեանը, ինչպէս նաեւ` ամբուլատոր հիւանդների հաշուառման եւ աշ-խա-տու-նա-կու-թեան կո-րս--տով վնասուածքների հաշուառման մատեանները: Զօրամասի բուժկէտում կար ա-տամ-նաբոյժի սենեակ: Զինծառայողները դժգոհութիւններ եւ գանգատներ չէն ներ-կա--յաց-րել զինուորական ծա-ռա-յու-թեան պայմանների վերաբերեալ: Նշել էն նաեւ, որ նախատեսուած ամսական դրամական բաւարարումը ստանում էն ամ-բող-ջու-թեամբ, իսկ իրենց արձակուրդների տրամադրման հետ կապուած որեւէ բողոք չունէն, քանի որ այն տրամադրւում է գրաֆիկի համաձայն : Դրանում պաշտպանի ներ-կա-յա-ցու-ցիչ-ները համոզուել էն ՝ ուսումնասիրելով նշուած ժամանակացոյցը: Զօրամասի ողջ տարածքը կանաչապատուած էր, նախորդ տարուայ համե-մա-տու-թեամբ կառուցուել էր նաեւ ֆուտբոլի դաշտ: ՀՀ ՊՆ N զօրամաս /ք. Ագարակ/ Խմ-բի ան-դամ-ները շրջել էն զօրամասի տարածքով, այ-ցե-լել զօրանոցնէր, ճաշարան, լուաց-քա-տուն, բաղ--նիք եւ բուժկէտ: Բաղնիքն ու լուացքատունը վերանորոգման կարիք ունէին: Խմբի անդամները եղել էն ճաշարանի տարբեր սենեակներում, մասնաւորապէս` հացի կտրման, ձկան եւ կարտոֆիլի մաքրման սենեակներում: Ճաշարանի ընդհանուր պայմանները գտնւում էին բաւարար վիճակում, սնունդը որակեալ էր: Բուժկէտն յագեցած էր ան-հրա-ժեշտ բոլոր սարքաւորումներով: Ներկայում զո-րամասին յատկացուած էն բարձրակարգ ա-տամ-նա-բուժական սար-քեր եւ անհրաժեշտ պլոմբա-նիւ-թեր, նաեւ` բուժման համար նա-խա-տես-ված այլ նիւթեր: Ստուգուել է նաեւ առկայ դե-ղո-րայք-ների պիտանելիութեան ժամ-կետները. բոլորը սահ-ման-ված ժամկէտներում էին: Ուսումնասիրուել է նաեւ աշխատունակութեան կորստով վնասուածքների հաշուառման մատ-յա-նը, որը լրացուած էր որոշ թերութիւններով: Խառը հրետանային դիվիզիոն /ք. Մեղրի/ Աշխատանքային խումբը դիվիզիոնի հրա-մա--նատար Ս. Ս.-ի ուղեկցութեամբ շրջայց է կատարել դիվիզիոնի տա-րածքում: Ընդհանուր առմամբ դիվիզիոնում եւ՛ զօրանոցների, եւ՛ ճաշարանի պայմանները գտնւում էին բաւարար վիճակում: Զինուորների անհատական գրքոյկները լրացուած էին պատշաճ կար-գով, բոլոր զինծառայողներն ունէին իրաւունքներ ու պարտականութիւններ սահմանող բ-լոկնոտներ: Զինծառայողների հետ տեղի ունեցած առանձնազրոյցի ընթացքում վերջիններս սպա-յա-կազ-մից դժգոհութիւններ չէն ներկայացրել, բոլորը գրեթէ նախատեսուած ժամ-կետ-նե-րում օգտուել էն արձակուրդի տրամադրումից: Այդպիսով, աշխատանքային խմբի կողմից յայտնաբերուած թերութիւնները կենցաղային բնոյթի էն, ինչի կապակցութեամբ հրամանատարութիւնը Պաշտպանի ներկայացուցիչներին հաւաստիացրել է, որ դրանք կվերացուէն: Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին 3 նոյեմբերի 2010
  -   Մարդու իրաւունքներ