Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը նամակ-կոչով դիմել է Արցախի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցներին <br />


Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը նամակ-կոչով դիմել է Արցախի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցներին

  • 20-10-2010 19:18:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը հոկտեմբերի 20-ին նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Եուրի Հայրապետյանին եւ Ադրբեջանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային: Պաշոնակիցներին ուղղուած նամակ-կոչում ասուած է. «Յարգելի պաշտոնակիցներ, Հաշուի առնելով, որ մարդու իրաւունքները եւ հումանիզմը պէտք է վեր լինեն ցանկացած այլ նկատառումներից, կարծում եմ, որ ճիշտ կլինէր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Հանրապետութեան իշխանութիւնները փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերեին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին հայի եւ ադրբեջանցների դիակների վերադարձման համար: Կոչ եմ անում եւ յորդորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Եուրի Հայրապետյանին միջնորդել ԼՂ իշխանութիւններին վերադարձնել ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովի եւ Մուբարիզ Իբրահիմովի դիակները: Միաժամանակ կոչ եմ անում Ադրբեջանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրութիւն ցուցաբերել եւ պահանջել իրաւասու մարմիններից միջազգային փորձագետներին թոյլ տալ ուսումնասիրել ՀՀ քաղաքացու գերեվարման հանգամանքներն ու մահուան պատճառները: Կոչ եմ անում նաեւ միջոցներ ձեռնարկել Մանուէլ Սարիբեկեանի դիակը Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնելու գործում: Ես` որպէս ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան, պատրաստ եմ իմ լիազօրութիւնների շրջանակներում օժանդակել այդ գործընթացների պատշաճ իրականցմանը»:
  -   Մարդու իրաւունքներ