Կատարուել են եկեղեցականների նոր նշանակումներ


Կատարուել են եկեղեցականների նոր նշանակումներ

  • 16-01-2017 13:30:59   |   |  Հասարակութիւն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կատարուել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: 
Հոգեշնորհ Տ. Մատթէոս վարդապետ Պողոսեանը, ազատուելով Վանորէից տեսչութիւնում ստանձնած պարտականութիւններից, ծառայութեան է կոչուել Մայրավանքում` Մայր Աթոռի լուսարարապետի իշխանութեան ներքոյ:
 
Հոգեշնորհ Տ. Կորիւն աբեղայ Առաքելեանը (Արմաւիրի թեմ) իր հոգեւոր սպասաւորութիւնը կը շարունակի Վանորէից տեսչութիւնում:
Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասեանը եւ Հոգեշնորհ Տ. Վաչէ աբեղայ Մկրտչեանը եւս, ազատուելով համապատասխանաբար Մայր Աթոռի Լուսարարապետութիւնում եւ Վարչատնտեսական բաժնում ստանձնած պարտականութիւններից, իրենց ծառայութիւնը կը բերեն Վանորէից տեսչութիւնում` Վանորէից տեսչի իշխանութեան ներքոյ:
 
  -   Հասարակութիւն