«հայ զինուորի սպանութեան հարցում հաւասարաչափ մեղաւոր է թէ Ալիեւը թէ Սԥրժ Սարգսեանըէ.Մարիամ Աւագեան (տեսագրութիւն)


«հայ զինուորի սպանութեան հարցում հաւասարաչափ մեղաւոր է թէ Ալիեւը թէ Սԥրժ Սարգսեանըէ.Մարիամ Աւագեան (տեսագրութիւն)

  • 14-03-2017 12:00:00   | Հայաստան  |  Մամլո սրահ



Մարտի 14-ին ժամը 12.00-ին «նոյեան Տապանէ լրատուական գործակալութեան մամուլի սրահում տեղի ունեցաւ քննարկում` «ժողովրդից ոչ մի ձայն «օկուպացուած տարածքներիէ կուսակցութիւններին. Համար մէկ քայլը Կասպից Արեւմուտքում զինուորների եւ խաղաղ բնակիչների սպանութիւնները կասեցնելու ուղղութեամբէ թեմայով: 
 
Բանախօսներն են`  
 
Մարիամ Աւագեան-ադր.Խսհ-ից փախստականների համագումարի համակարգող
Մարտին Իսրայէլեան -ադր.Խսհ-ի հայերի միաւորում ՀԿ նախագահ
Գեւորգ Հովեփեան -նժդեհեան ցեղակրօն կուսակցութեան նախագահ
Կարապետ Կարապետեան -հհկ հիմնադիր
 
Թեմայի վերաբերեալ.
 
Բաքուի ռեժիմի կողմից հայ զինուորների եւ խաղաղ բնակիչների սպանութիւնները օրինականացուած են <<օկուպացուած տարածքներ>> եզրոյթը պարունակող միջազգային փաստաթղթերով :Իրականում ոչ մի <<օկուպացուած տարածք>> չկայ.1988-ին Ադրբեջանում ստեղծուեց հայերի ցեղասպանութեան մեքենայ, որից պաշտպանուելով Բաքուի, Գարդմանի, Ղարաբաղի, Նախիջեւանի... հայութիւնը մեծ կորուստնէր կրելով ինքնակազմակերպուեց եւ հետ մղեց ջարդարարներին: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքը բաժանուեց երկու մասի. որտեղ հայերին ոչնչացնում են եւ որտեղ հայերը պատսպարուեցին: Այս վերջին հատուածի մի մասը ժողովուրդների արեան եւ բախումների վրայ իշխանութիւն եւ եկամուտ կառուցող ազդեցիկ ուժերը յայտարարեցին օկուպացուած, որպէսզի արիւնահեղութիւնը չդադարի: 
Հայաստանեան քաղաքական խաւի` մի դէպքում ագահ ու անյագ, մի այլ դէպքում` գոռոզ ու եսակենտրոն, գրագէտ վարձկան, կամ էլ թերուս, ծոյլ ու անհեռատես վիճակը բերել ու երկիրը մտցրել է աղէտալից իրավիճակ:   Նրանք բոլորն` անկախ այն բանից, հող տուող են, թէ <<ոչ մի թիզ հողի>> կողմնակիցն են, <<օկուպացուած>> եզրոյթը ուղղակի կամ փաստօրէն ընդունում են, դրանով զրկել են 660000 Բաքուի, Գարդմանի, Նախիջեւանի... հայութեանը այդ տարածքներում բնակուելու օրինական իրաւունքից, օրինականացրել նրանց եւ իրենց պահպանող զինուորների սպանութիւնը Բաքուի ցեղասպան մեքենայի կողմից:
Տեղական եւ միջազգային գիշատիչների սոյն դաւադրութիւնը խափանւում է պարզագոյն համաժողովրդական գործողութիւնով. ընտրութիւններում մասնակցող ոչ մի քաղաքական միաւոր չպէտք է ստանայ ժողովրդի ոչ մի ձայն, եթէ հրապարակային պարտաւորութիւն չվերցնի խափանելու <<օկուպացուած տարածքներ>> ցեղասպան դաւադրութիւնը: 
 
Ադրբեջանական Խսհ-ից փախստականների համագումար  
 
 
 
Յաւելեալ տեղեկութիւնների համար դիմել` 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախօսահամարներով` Մարի Պետրոսեանին:
 
 
 
  -   Մամլո սրահ