Նիկոլ Փաշինյանը չի բացառում իր նկատմամբ ֆիզիկական բռնութեան գործադրումը<br />


Նիկոլ Փաշինյանը չի բացառում իր նկատմամբ ֆիզիկական բռնութեան գործադրումը

  • 29-09-2010 19:12:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 27-ի լոյս 28-ի գիշերը, ժամը 00.20-ին, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման հարցերով պատասխանատուին «Չորրորդ իշխանութիւն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը յայտնել է, որ իրենց ունեցած տեղեկութիւններով ՀՀ ԱՆ «Կոշ» քրէակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի կեանքին վտանգ է սպառնում, եւ խնդրել Պաշտպանի անյապաղ միջամտութիւնը: Պաշտպանի յանձնարարութեամբ արագ արձագանքման խումբը մեկնել է «Կոշ» քրէակատարողական հիմնարկ եւ ժամը 02.20-ից մինչեւ 03.10-ը զրուցել Ն.Փաշինյանի հետ: Նրան առաջարկուել է զրուցել մեկուսի, սակայն վերջինս պնդել է, որ հանդիպումն անցկացուի հիմնարկի ղեկավարի ներկայութեամբ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Ն.Փաշինյանը յայտարարել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնութիւն չի գործադրուել, ինչպէս նաեւ որեւէ մէկի կողմից իր կեանքին վտանգ սպառնացող գործողութիւն կամ յայտարարութիւն չի կատարուել: Միաժամանակ նա չի բացառել, որ դա տեսականորեն հնարաւոր է: Ն.Փաշինյանը յայտնել է նաեւ, որ ինքը չի խնդրել որեւէ մէկին, որպէսզի զանգահարեն Մարդու իրաւունքների պաշտպանին եւ նման յայտարարութիւն անեն: Զրոյցի ընթացքում Ն.Փաշինյանի կողմից բարձրացուել են մի շարք խնդիրներ կապուած քրէակատարողական հիմնարկի պահման պայմանների եւ վարչակազմի ապօրինի գործողութիւնների հետ: Վերջինիս առաջարկուել է ասուածը հիմնաւորող տեղեկութիւններով գրաւոր դիմել Պաշտպանին: Ն.Փաշինյանը, չբացառելով ներկայացուած առաջարկը, յայտնել է, որ դրանց մասին առաւել մանրամասն կանդրադառնա ԶԼՄ-ներում հրապարակվելիք իր յետագայ յօդուածներում: Հանդիպման վերջում «Կոշ» քրէակատարողական հիմնարկի ղեկավար Լ.Բաղդասարեանը յայտարարել է, որ ինքը պատասխանատու է ցանկացած դատապարտեալի` այդ թւում նաեւ Ն.Փաշինյանի անվտանգութեան համար:
  -   Մարդու իրաւունքներ