Հայաստանի կառավարութիւնն ուշադրութեան կենտրոնում է պահում ներքին տեղահանուածների վիճակին առնչուող խնդիրները<br />


Հայաստանի կառավարութիւնն ուշադրութեան կենտրոնում է պահում ներքին տեղահանուածների վիճակին առնչուող խնդիրները

  • 18-09-2010 14:36:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Ներքին տեղահանված անձանց մարդու իրաւունքների հարցերով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին, ում մանդատի ժամկէտը Հայաստանի Հանրապետութիւնում աւարտւում է: Շնորհակալութիւն յայտնելով Ու.Կալինին պաշտօնավարման ընթացքում կատարած աշխատանքների համար, վարցզապետը կարեւորել է Հայաստանում ներքին տեղահանուածների խնդիրների լուծման հարցում ՄԱԿ-ի համապատասխան օղակների կողմից օժանդակության տրամադրումը: Տ.Սարգսեանը նշել է, որ Հայաստանում ներքին տեղահանուածների վիճակին առնչուող խնդիրները գտնւում են կառավարութեան ուշադրութեան կենտրոնում: Այդ համատեքստում նա ընդգծել է տեղահանված անձանց բնակարաններով եւ աշխատանքով ապահովելու կարեւորութիւնը: 2009թ.-ին Ժնեւում փոխվարչապետ Արմէն Գեւորգեանի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցչին ներկայացուել է վերադարձի ծրագրի նախագիծը: Անհրաժեշտ համարելով ներքին տեղահանուածների ապահովումը ոչ միայն բնակարաններով, այլեւ սոցիալական բարեկեցիկ պայմաններով, Ու.Կալինն առաջնային է համարել այդ նախագծի վերանայումն ու լրամշակումը: Դրան ի պատասխան Տ.Սարգսեանը նշել է, որ փոխվարչապետին կտրուի համապատասխան յանձնարարական ՄԱԿ-ի համապատասխան կառոյցների հետ միասին աշխատելու նախագծի վերամշակման ուղղութեամբ: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ 2011թ.-ի սկզբին կազմակերպուելիք դոնոր կազմակերպութիւնների կոնֆերանսին:
  -   Մարդու իրաւունքներ