Հայաստանի ԿԸՀ-ն ԱԺ-ի պատգամաւոր գրանցեց Վաչագան
Խուրշուդեանին
08-06-2009 18:30:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական
ընտրական յանձնաժողովը յունիսի 8-ի արտահերթ նիստում համամասնական
ընտրակարգով «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ընտրական ցուցակից
Ազգային Ժողովի պատգամաւոր գրանցեց ԲՀԿ-ի անդամ Վաչագան
Խուրշուդեանին:
Որոշման հիմքը Բելգիայի Թագավորությունում Հայաստանի
Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան, նաեւ համատեղութեան
կարգով Եւրոպական Միութիւնում Հայաստանի ներկայացուցչութեան
ղեկավար նշանակուած Աւետ Ադոնցի պատգամաւորական լիազորութիւնները
վաղաժամկէտ դադարած համարելու մասին ԱԺ-ի մայիսի 27-ի
արձանագրութիւնն է եւ ցուցակում Վ.Խուրշուդեանին նախորդող
թեկնածու Գագիկ Աթաջանեանի ինքնաբացարկի մասին դիմումը: