Աղօթք Ծիծեռնակաբերդում Սումգայիթի ջարդերի տարելիցի առիթով


Աղօթք Ծիծեռնակաբերդում Սումգայիթի ջարդերի տարելիցի առիթով

  • 28-02-2020 11:33:56   | Հայաստան  |  Հասարակութիւն

 
 
Փետրուարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ պետական այրերի հետ միասին յարգանքի տուրք մատուցեց Սումգայիթում իրականացուած հայերի ջարդերի տարելիցի առիթով: 
 
Ծաղկեպսակների զետեղման պաշտօնական արարողութիւնից Ամենայն Հայոց Հայրապետը Արարատեան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանի, Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի,  ՀՀ Զու հոգեւոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի հետ աղօթք բարձրացրեց Սումգայիթում զոհուածների հոգիների հանգստութեան համար, ապա ծաղիկներ դրեց նրանց յիշատակին կանգնեցուած խաչքարերի առջեւ:

 
  -   Հասարակութիւն