«Ucom»-ը ներկայանում է www.ucom.am պաշտօնական կայքի նորացուած տարբերակով


«Ucom»-ը ներկայանում է www.ucom.am պաշտօնական կայքի նորացուած տարբերակով

  • 18-04-2011 17:13:51   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 15-ից «Ucom» ընկերութիւնը ինտերնետային տարածութիւնում ներկայանում է www.ucom.am պաշտօնական կայքի նորացուած տարբերակով: Կայքում տեղադրուած տեղեկատուութիւնը եւ յարմարաւէտ կառուցուածքը նոր ինտերնետային պորտալը դարձնում են բաժանորդների եւ գործընկերների համար համագործակցութեան օգտակար գործիք: Կայքի այցելուները կը ստանան տեղեկատուութիւն ընկերութեան առաքելութեան եւ մատուցուող ծառայութիւնների մասին, կը ծանօթանան ընկերութեան կողմից տրամադրուող յատուկ առաջարկներին եւ շատ աւելին: Կայքը յագեցուած է ֆոտոյ եւ վիդէոշարքերով, ինչը հնարաւորութիւն է տալիս այցելուներին առաւել մատչելիեւ պատկերաւոր տեղեկատուութիւն ստանալ ծառայութիւնների ակտիւացման եւ տեղադրուող սարքաւորումների ճիշտ օգտագործման մասին : Կայքի նորութիւնների բաժնում տեղադրուած են կազմակերպութեան կողմից իրականացուող միջոցառումների եւ իրադարձութիւնների մասին տեղեկատուութիւն , մամլոյ հաղորդագրութիւններ եւ պաշտօնական յայտարարութիւններ : Շուտով կայքը կը համալրուի նոր բաժիններով ու հնարաւորութիւններով եւ առաւել յարմար կը լինի կայքը այցելողների համար: Ucom ընկերութեան մասին: Ucom ընկերութիւնը հիմնադրուել է 2007 թուականին եւ իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայութիւններ մատուցող կազմակերպութիւն: Համագործակցելով շուէդական «Ericsson» ընկերութեան հետ, «Ucom» Սպը-ն կառուցել է յեղափոխական ցանց ` հիմնուած FTTH (fiber to the home- օպտիկական մալուխ մինչեւ բնակարան) տեխնոլագիայի վրայ: : Այն տրամադրում է օպտիկական մէկ մալուխով միանգամից 3 ծառայութիւն` գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսութիւն եւ քաղաքային ֆիքսուած հեռախօսակապ: Այսօր “Ucom” Սպը-ն, իր կողմից առաջարկուող ծառայութիւնների որակով եւ գնով, բազմաֆունկցիոնալութեամբ եւ տեխնիկական սարքաւորումներով, հանդիսանում է առաջատարը հայաստանեան հեռահաղորդակցութեան շուկայում: «Ucom» ընկերութեան մամուլի ծառայութիւն
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ