«ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան նոր սարքավորումների մաքսային<br /> ձեւակերպումների հարցով ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը դիմել է<br /> ՀՀ Պետեկամուտների կոմիտէի նախագահին<br />


«ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան նոր սարքավորումների մաքսային
ձեւակերպումների հարցով ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը դիմել է
ՀՀ Պետեկամուտների կոմիտէի նախագահին

  • 13-04-2010 20:32:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետական եկամուտների կոմիտէի Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետը Գիւմրիի «ՉԱՊ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենին ապրիլի 7-ին պաշտօնապէս տեղեկացրել է, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան տեխնիկական վերազինման ժամանակացույցին համապատասխան ներկրուած նոր տեխնիկական սարքավորումների մաքսային ձեւակերպումների կասեցումը կատարուել է ՊԵԿ-ի Գիւմրիի տարածքային հարկային տեսչության գրութեան հիման վրայ: Նշուածի կապակցութեամբ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը դիմել է ՀՀ Պետեկամուտների կոմիտէի նախագահին` խնդրելով յայտնել, թէ որ իրաւական ակտի հիման վրայ են հարկային տեսչության գրութեան եւ տեղեկանքի համաձայն պաշտօնատար անձի կողմից կասեցուել Գիւմրիի «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող բեռի մաքսային ձեւակերպումները: «Եթէ չկայ նման իրաւական ակտ, միջոցներ ձեռնարկել ՍՊԸ-ի իրաւունքները վերականգնելու կապակցութեամբ եւ արդիւնքների մասին տեղեկացնել ինձ»,- ասուած է Ա.Յարութիւնեանի պաշտօնական գրութիւնում:
  -   Մարդու իրաւունքներ