Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանն ընտրուեց ԵՀԽ փոխմոդերատոր
09-09-2022 11:19:57 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկրներ ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտէի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանին ընտրեցին ԵՀԽ փոխմոդերատոր:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը եւ երկու փոխմոդերատորները գլխաւոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն` վարելով կենտրոնական եւ գործադիր կոմիտեների նիստերը: