Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Իրանի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Իրանի նախագահին

  • 30-01-2023 14:35:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Յունուարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Իբրահիմ Ռաիսիին` Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի կապակցութեամբ:  
 
«Խոր ցաւով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի մասին, որի հետեւանքով կան աւերուածութիւններ, մարդկային զոհեր եւ վիրաւորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցաւակցութիւնն ու աղօթական զօրակցութիւնն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեանը եւ Իրանի համայն ժողովրդին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցաւակցագրում:  
 
Նորին Սրբութիւնը Երկնաւորի մխիթարութիւնն է հայցել բոլոր սգակիրներին եւ առողջութիւն մաղթել երկրաշարժից տուժած վիրաւորներին: 
 
 
  -   Մամլո հաղորդագրություն