Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցել է զոհուած զինծառայողների ընտանիքներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցել է զոհուած զինծառայողների ընտանիքներին

  • 12-04-2023 13:30:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ցաւով տեղեկացանք  Տեղ գիւղի սահմանային հատուածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսուած փոխհրաձգութեան մասին, որի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրաւորներ:
 
Մեր վշտակցութիւնն ենք բերում մեր հերոս զաւակների ծնողներին ու հարազատներին` աղօթելով, որ Բարեգութն Աստուած երկնային լուսեղէն Իր օթեւաններում խաղաղութեան մէջ հանգչեցնի նրանց արդար հոգիները: 
 
Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում վիրաւորներին` հայցելով Տիրոջ հովանին եւ զօրակցութիւնը Հայոց բանակի հրամանատարներին եւ զինուորներին:
 
Հայրենեաց պաշտպան մեր քաջարի զաւակների սխրանքները միշտ արիութեամբ կ'ոգեշնչեն մեր ժողովրդին` աննկուն ոգով անառիկ ու անվտանգ պահելու տէրունապարգեւ մեր հայրենիքը եւ մեր անկախ պետականութիւնը: 
 
Թող յաւէտ օրհնութեամբ ապրի արդարների յիշատակը:
 
Վշտակցութեամբ`
 
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
 
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
 
 
  -   Մամլո հաղորդագրություն