Ծանրամարտ. Եւրոպայի առաջնութիւնը մեկնարկեց


Ծանրամարտ. Եւրոպայի առաջնութիւնը մեկնարկեց

  • 12-04-2011 15:44:39   | Հայաստան  |  Սպորտ
Ռուսաստանի Կ'ազան քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնը: Առաջին խաղային օրը հայ ծանրորդներից պայքարի մէջ մտաւ մինչեւ 56կգ քաշային Սմբատ Մարգարեանը: Ցաւօք, մեր սպասելիքները չարդարացան, եւ Սմբատը երկամարտի արդիւնքում գրաւեց ընդամէնը 9-րդ հորիզոնականը: Մարգարեանը հիմնականում ձախողեց պոկում վարժութիւնը, որտեղ 105կգ գլխավերեւում պահելուց յետոյ, չկարողացաւ յաղթահարել 110կգ-ի արգելքը: Հրում վարժութիւնում մեր ծանրորդը ցոյց տուեց 140կգ արդիւնք, որն օգնեց նրան նուաճելու միայն փոքր բրոնզէ մեդալ: Յաւելենք, որ այսօր արդէն պայքարի մէջ կը մտնեն 53կգ քաշային կանայք: Հայաստանն այս քաշային կարգում կը ներկայացնի Էլեն Գրիգորեանը:
  -   Սպորտ