Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգութիւնն է արտայայտում վարչապետի որդու ենթադրեալ առեւանգման մեղադրանքով որդեկորոյս ծնող Գայանէ Յակոբեանի նկատմամբ կալանք կիրառելու առնչութեամբ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգութիւնն է արտայայտում վարչապետի որդու ենթադրեալ առեւանգման մեղադրանքով որդեկորոյս ծնող Գայանէ Յակոբեանի նկատմամբ կալանք կիրառելու առնչութեամբ

  • 22-05-2023 12:41:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգութիւնն է արտայայտում վարչապետի որդու ենթադրեալ առեւանգման մեղադրանքով որդեկորոյս ծնող Գայանէ Յակոբեանի նկատմամբ կալանք կիրառելու առնչութեամբ:
 
Հասարակութեան մէջ խռովութիւններ ու յուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգութեան ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարուած են հայրենիքի պաշտպանութեանը լծուած մեր զաւակների ոգու զօրութեանն ու նուիրումին եւ կարող են յանգեցնել նոր պառակտումների ազգային կեանքում:
 
Յորդորում ենք իշխանութեան պատկան մարմիններին, առաւելագոյնս հաշուի առնելով զոհուած զինուորի ծնողի պարագան, երկրում առկայ մտահոգութիւնները եւ զգայունութիւնները, քրէական գործի քննութիւնը իրականացնել ամենայն անաչառութեամբ, առանց տիկին Գայանէ Յակոբեանի մեկուսացման: 
 
Աղօթում ենք մեր հայրենիքի խաղաղութեան, մեր պետութեան անվտանգութեան համար: Աղօթում ենք նաեւ նահատակուած մեր բոլոր զաւակների հոգիների հանգստութեան համար եւ մեր զօրակցութիւնը բերում զոհուած զինուորների ծնողներին եւ ընտանիքներին:
 
 
 
 
  -   Մամլո հաղորդագրություն