Հայաստանի ոստիկանապետին են փոխանցուել ոստիկանների ոչ<br /> իրավաչափ գործողութիւնների մասին փաստող տեսասկավառակներ<br />


Հայաստանի ոստիկանապետին են փոխանցուել ոստիկանների ոչ
իրավաչափ գործողութիւնների մասին փաստող տեսասկավառակներ

  • 19-01-2009 18:00:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնյանին ուղղած դիմումին կից ներկայացրել է երեք տեսասկավառակ, որոնք փաստում են ոստիկանութեան աշխատակիցների կողմից իրականացyող ոչ իրավաչափ գործողութիւնները: Նկատի ունենալով, որ դիմումում բարձրացուած հարցերի ըստ էութեան լուծումը ենթակայ է ոստիկանութեան իրաւասութեանը, Ա.Յարութիւնեյանը բողոքում նշուած փաստերի ստուգման եւ լուծման նպատակով ՀՀ ոստիկանապետի քննարկմանն է փոխանցել Լ.Զուրաբյանի դիմումը` համապատասխան ընթացք տալու համար: Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, քննարկման արդիւնքների մասին պաշտպանը խնդրել է գրաւոր տեղեկացնել ինչպէս իրեն, այնպէս էլ Լ.Զուրաբյանին:
  -   Մարդու իրաւունքներ