Սկսել է գործել Հայաստանի Հանրապետութեան ինտերնետային ծանուցումների պաշտօնական կայքը` www.azdarar.am-ը


Սկսել է գործել Հայաստանի Հանրապետութեան ինտերնետային ծանուցումների պաշտօնական կայքը` www.azdarar.am-ը

  • 08-04-2011 17:18:35   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 7-ից սկսել է գործել Հայաստանի Հանրապետութեան ինտերնետային ծանուցումների պաշտօնական կայքը` www.azdarar.am: Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատուութեան զետեղման հետ կապուած հարցերի քննարկումը եւ կայքի հետ կապուած այլ հարցերի լուծումը իրականացնում է Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան աշխատակազմի իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալութիւնը: Ըստ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, ինտերնետային ծանուցումների պաշտօնական կայքի ստեղծումը պայմանաւորուած է 2007 թուականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից ընդունուած եւ 2007 թուականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետութեան Նախագահի կողմից ստորագրուած ,ինտերնետով հրապարակային ծանուցման մասինէ Հայաստանի Հանրապետութեան օրէնքով, որի երկրորդ յօդուածում ասւում է. ,օրէնքով կամ նորմատիւ իրաւական այլ ակտով սահմանուած այն դէպքերում, երբ նախատեսւում է հրապարակային ծանուցում` տեղեկատուութիւնը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատուութիւնը պարունակող յայտարարութիւնը պէտք է տեղադրուի նաեւ http://www.azdarar.am հասցէով գտնուող Հայաստանի Հանրապետութեան հրապարակային ծանուցումների պաշտօնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք)է: Նշուած օրէնքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը 2011 թուականի փետրուարի 17-ին ընդունել է N174-ն որոշումը ,ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակայ յայտարարութեան ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում յայտարարութիւնների տեղադրման եւ արխիւացման ժամկէտների սահմանման կարգը եւ յայտարարութեան տեքստը ներկայացնելու էլեկտրօնային ձեւաչափը հաստատելու մասինէ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ