Երեւանում աշխատանքը սկսեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան 11-րդ համագումարը


Երեւանում աշխատանքը սկսեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան 11-րդ համագումարը

  • 08-04-2011 14:17:40   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 8-ին Երեւանում աշխատանքը սկսեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան (ԻՏՁՄ) 11-րդ համագումարը, որին մասնակցում էն ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահէ Դաւթեանը, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարէն Եսայեանը, ՏՏ ոլորտի, միութեան անդամ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Համագումարի ժամանակ կընդունուէն ԻՏՁՄ 2011-2013 թթ. ռազմավարութիւնը եւ միութեան 20-ամսեայ գործողութիւնների ծրագիրը: Նախատեսւում է եւս 3 կազմակերպութեան անդամակցութիւն, որի դէպքում ԻՏՁՄ անդամների թիւը կը հասնի 53-ի: ԻՏՁՄ նախագահ Յովհաննէս Աւօյեանը նշեց, որ միութիւնը որակապես աճ է ունեցել, հետաքրքիր լուծումներ էն եղել, շատ ընկերութիւններ ունեցել էն լաւ արդիւնքներ: Ըստ նրա, դրական համագործակցութիւն է սկսուել Պաշտպանութեան նախարարութեան հետ, թէ ինչպէս Տտ-ն կիրառել բանակում, որպէսզի մասնագէտները ոչ թէ կորցնէն իրենց հմտութիւները, այլ բանակում եւս կիրառեն դրանք։ Աշխատանքային խումբ է համագործակցում նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան հետ: Կարէն Եսայեանի խօսքերով, ոլորտում իրական ձեռքբերումների սկիզբ կարելի է համարել այն, որ անցած անմռանն Արցախի ներկայացուցիչների համար շրջայց կազմակերպուեց հայկական ՏՏ ձեռնարկութիւններում։ ,համոզուեցինք, որ հայ ճարտարագէտը կարող է արդիւնք ստեղծել, որը գնահատւում է ամբողջ աշխարհում: Հայկական բիզնեսն ընդլայնւում է դէպի Արցախ: Ոչ թէ տեղափոխւում է, այլ ընդլայնւում էէ,- նշեց նա, յաւելելով, որ դրան նպաստում է Արցախի բիզնէս միջավայրը։
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ