«Էրեբունի» քրէակատարողական հիմնարկում չեն կատարւում վերադաս<br /> մարմինների որոշումները<br />


«Էրեբունի» քրէակատարողական հիմնարկում չեն կատարւում վերադաս
մարմինների որոշումները

  • 08-02-2010 19:32:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի յանձնարարութեամբ ստեղծուած աշխատանքային խմբի կողմից ՀՀ Արդարադատութեան նախարարութեան «Էրեբունի» քրէակատարողական հիմնարկում փետրուարի 5-ին կատարուված ուսումնասիրությունների արդիւնքում պարզուել է, որ ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, եւ դա այն դէպքում, երբ երդարադատության նախարարի հրամանի համաձայն նշուած ՔԿՀ-ի համար սահմանուել է լրակազմ 391 դատապարտեալի համար: Բացի դրանից, ինչպէս նշում է արդարադատութեան նախարարին հասցէագրուած իր նամակում ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, հիմնարկում բացակայում է կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չունի ջեռուցման համակարգ, կացարանները տաքացւում են էլեկտրական սալիկներով: Գրեթէ բոլոր կացարանները ենթակայ են կապիտալ վերանորոգման: Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրութեան ժամանակ պարզուել է, որ դատապարտեալների համար պատրաստուած «բրնձով եւ մակարոնով շիլային» աւելացուել է 5 տուփ պահածոյացուած մսամթերք` իւրաքանչիւրը 860 գրամ: Տուեալ պարագայում խախտուել է կառավարութեան որոշման պահանջները, ըստ որի, իւրաքանչիւր դատապարտեալին օրական տրամադրւում է 90 գրամ միս: Այսինքն, ըստ էութեան կառավարութեան կողմից նախատեսուած 90 գրամ մսամթերքի փոխարէն «Էրեբունի» քրէակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրամադրվել է մօտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամ: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի դրոյթներով, Ա.Յարութիւնեյանը խնդրել է արդարադատութեան նախարարին տալ իր պարզաբանումները վերոհիշյալ հարցերի կապակցութեամբ:
  -   Մարդու իրաւունքներ