ՀՀ ՅԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏԸ ՅԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՈՒԵԼ
ՆԱԵՒ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ
22-07-2008 20:45:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ:Յունիսի 27-ի հանրահաւաքի
ժամանակ, ինչպէս նաեւ յուլիսի 1-2-ին մամուլում տեղեկութիւններ
էին հրապարակուել ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետ Անդրանիկ
Միրզոեանի կողմից մարտի 5-ին տրուած քննչական յանձնարարութեան
վերաբերեալ: Յուլիսի 8-ին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն
Յարութիւնեյանը, ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի
մասին» ՀՀ օրէնքի 11-րդ յօդուածի 4-րդ մասով, սեփական
նախաձեռնութեամբ սկսել է այդ յանձնարարութեան իրավաչափության
վերաբերեալ հարցի քննարկումը: Ա.Յարութիւնեյանը Ա.Միրզոեանին
առաջարկել էր 10-օրեայ ժամկէտում ներկայացնել համապատասխան
յանռությունների պատճեները, իսկ Հ.Պալեանին` յայտնել, թէ
ինչպիսի գործողութիւններ են իր կողմից իրականացուել ի կատարումն
այդ քննչական յանձնարարութեան:
Քանի որ հարցի ուսումնասիրութեան ընթացքում անհրաժեշտութիւն
էր առաջացել պարզել, թէ ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետի
կողմից տրվե՞լ են արդեօք նմանատիպ յանձնարարութիւններ նաեւ
հանրապետութեան այլ մարզերում, Պաշտպանը Ա.Միրզոեանին առաջարկել է
10-օրեայ ժամկէտում ներկայացնել համապատասխան յանռությունների
պատճեները:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի բաժնից, Ա.Միրզոեանը յուլիսի 21-ին տեղեկացրել է, որ ՀՀ
քրէական դատաւարութեան օրէնսգրքի 191-րդ յօդուածի կարգով քննչական
առանձին յանձնարարութիւններ են ուղղարկուել նաեւ Գեղարքունիքի եւ
Արագածոտնի մարզերի դատախազներին: ՀՀ յատուկ քննչական ծառայութեան
պետի կողմից ներկայացուել են նաեւ այդ յանռությունների
պատճեները:
Ա.Յարութիւնեյանը յուլիսի 22-ին դիմել է Գեղարքունիքի եւ
Արագածոտնի դատախազներին` ի կատարումն այդ քննչական
յանռությունների նրանց կողմից իրակացված գործողութիւնների
վերաբերեալ տեղեկություն ստանալու նպատակով: