ՀՀ ՅԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏԸ ՅԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՈՒԵԼ<br /> ՆԱԵՒ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ<br />


ՀՀ ՅԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏԸ ՅԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՈՒԵԼ
ՆԱԵՒ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ

  • 22-07-2008 20:45:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ:Յունիսի 27-ի հանրահաւաքի ժամանակ, ինչպէս նաեւ յուլիսի 1-2-ին մամուլում տեղեկութիւններ էին հրապարակուել ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետ Անդրանիկ Միրզոեանի կողմից մարտի 5-ին տրուած քննչական յանձնարարութեան վերաբերեալ: Յուլիսի 8-ին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի 11-րդ յօդուածի 4-րդ մասով, սեփական նախաձեռնութեամբ սկսել է այդ յանձնարարութեան իրավաչափության վերաբերեալ հարցի քննարկումը: Ա.Յարութիւնեյանը Ա.Միրզոեանին առաջարկել էր 10-օրեայ ժամկէտում ներկայացնել համապատասխան յանռությունների պատճեները, իսկ Հ.Պալեանին` յայտնել, թէ ինչպիսի գործողութիւններ են իր կողմից իրականացուել ի կատարումն այդ քննչական յանձնարարութեան: Քանի որ հարցի ուսումնասիրութեան ընթացքում անհրաժեշտութիւն էր առաջացել պարզել, թէ ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետի կողմից տրվե՞լ են արդեօք նմանատիպ յանձնարարութիւններ նաեւ հանրապետութեան այլ մարզերում, Պաշտպանը Ա.Միրզոեանին առաջարկել է 10-օրեայ ժամկէտում ներկայացնել համապատասխան յանռությունների պատճեները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, Ա.Միրզոեանը յուլիսի 21-ին տեղեկացրել է, որ ՀՀ քրէական դատաւարութեան օրէնսգրքի 191-րդ յօդուածի կարգով քննչական առանձին յանձնարարութիւններ են ուղղարկուել նաեւ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի դատախազներին: ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետի կողմից ներկայացուել են նաեւ այդ յանռությունների պատճեները: Ա.Յարութիւնեյանը յուլիսի 22-ին դիմել է Գեղարքունիքի եւ Արագածոտնի դատախազներին` ի կատարումն այդ քննչական յանռությունների նրանց կողմից իրակացված գործողութիւնների վերաբերեալ տեղեկություն ստանալու նպատակով:
  -   Մարդու իրաւունքներ