Մահացել է յայտնի աբստրակցիոնիստ Սայ Տուոմբլին


Մահացել է յայտնի աբստրակցիոնիստ Սայ Տուոմբլին

  • 06-07-2011 01:56:56   | ԱՄՆ  |  Մշակոյթ
83 տարեկան հասակում մահացել է յայտնի նկարիչ-աբստրակցիոնիստ Սայ Տուոմբլին (իրական անունը` Էդուին Պարկեր Տուոմբլի կրտսեր): Սայ Տուոմբլին ստեղծագործական կ'արյերան սկսել է Ամն-ում: Նա Ռոբերտ Ռաուշենբերգի եւ Ջասպեր Ջոնսի հետ մէկտեղ միացել էր աբստրակցիոնիստների շարժմանը: Տուոմբլիի կտաւները աբստրակտ էքսպրեսիոնիզմի ազատ ոճին էին դասւում, եւ յաճախ իր կտաւներում կարելի էր հանդիպել կլասիկ եւ միֆոլոգիական տարրեր: 1957 թուականից Տուոմբլին բնակւում էր Հռոմում: Կեանքի վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղից:
  -   Մշակոյթ