Օլիմպիական չեմպիոնը յայտնաբերուել է մահացած


Օլիմպիական չեմպիոնը յայտնաբերուել է մահացած

  • 06-07-2011 07:58:49   |   |  Սպորտ
Ֆինլանդիայի անուանի դահուկորդ, Նագանոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Միկա Միւլիւլեան յայտնաբերուել է մահացած Ֆինլանդիայի հիւսիս-արեւմուտքում գտնուող Կ'ոկոլայ քաղաքի իր բնակարանում, տեղեկացնում է BBC-ն: Նա 41 տարեկան էր: Ոստիկանութիւնը դեռեւս չի հաղորդում դէպքի մանրամասները, միայն ընդգծում է, որ չեմպիոնի մահը բռնութեան հետեւանք չի համարում: Իր ոսկէ մեդալը Միւլիւլեան ստացել է Նագանոյի 1998 թ.-ի խաղերի ժամանակ: Սպորտային կարիերայի ընթացքում նա ստացել է 6 օլիմպիական մրցանակ եւ 4 անգամ դարձել աշխարհի չեմպիոն:
  -   Սպորտ