ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՒ ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍ ԱՐՏԱՇԷՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ «ԻՄ
ՏՈՒՆԸ ՔՈ ՏՈՒՆՆ Է» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ
15-06-2007 17:44:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական
համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետում յունիսի 15-ին
կայացաւ յայտնի լրագրող, գրող-հրապարակախօս, երգիծաբան Արտաշէս
Քալանթարյանի «Իմ տունը քո տունն է» ժողովածուի շնորհանդէսը:
Գրքում ընդգրկուած են գրողի վեպերն ու վիպակները, պիեսները,
պատմվածքներն ու յօդուածները:
«Ա.Քալանթարյանը խորհրդային տարիների լաւագոյն լրագրողներից
էր: Նրա անունը անխզելիօրէն կապուած է 20-րդ դարի 2-րդ կէսի հայ
ժուռնալիստիկայի պատմութեան հետ»,- նշեց ֆակուլտետի դեկան Գառնիկ
Անանեանը: նրա խօսքերով, Ա.Քալանթարյանի, Վարդգէս Պետրոսեանի,
Վիկտոր Բալայեանի շնորհիւ խրուշչովեան ձնհալից յետոյ Հայաստանում
զարգացավ ժուռնալիստիկան, մասնաւորապէս հրապարակախօսական
յոդուածների, ֆելիետոնի ժանրերը:
Նշուեց, որ Ա.Քալանթարյանի 75-ամեակի կապակցութեամբ Երեւանի
Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրուել է նրա «Հանրապետութեան
օրինակելի քաղաքացին» վիպակը, որի պրեմիերան կկայանայ յունիսի
24-ին: Գ.Անանեանը յայտնեց, որ գրողի որդու` Ալեքսանդր
Քալանաթարյանի, նախաձեռնութեամբ ԵՊՀ-ում բացուած գրողի անուան
լսարանը շուտով կհամալրուի համակարգիչներով, իսկ այս տարուանից
նույնպես նրա նախաձեռնութեամբ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում
կը սահմանուի Ա.Քալանթարյանի անուան կրթաթոշակ:
ՀՀ Լեզուի պետական տեսչության պետ Լաւրէնտի Միրզոեանը յայտնեց,
որ մինչեւ տարեվերջ «Տավուշ հայրենակցական միութեան»
նախաձեռնութեամբ Տաւուշի մարզի Չորաթան գիւղի դպրոցի
դասասենյակներից մէկը նույնպես կ'անուանակոչուի գրողի անունով: