Յուլիսի 9-10 Մոսկուայի «Ցարիցինոյ» թանգարանում կը կայանայ առաջին «Ջազ-արքայ» փառատօնը` նուիրուած ջազ-երաժիշտ Գէորգի Գարանեանին:
Ըստ Ռիա-նովոստիի «Ջազը ձեզ համար» խորագրով փառատօնում կը մասնակցեն ամերիկեան եւ ռուս երաժիշտներ եւ Գէորգի Գարանեանի Բիգ-բենդը:
Երեկոյեան երաժշտական ծրագիրը կը վարի Եանայ Չուրիկովան:
Փառատօնի հիմնադիրներն էն Գէորգի Գարանեանի հիմնադրամը, «Ցարիցինոյ» թանգարանը եւ Մոսկուայի անգլիական ակումբը: