«Փարաջանովեան թալէր» Բելա Տարին


«Փարաջանովեան թալէր» Բելա Տարին

  • 16-07-2011 16:14:05   | Հայաստան  |  Մշակոյթ
Յուլիսի 15-ին «Ոսկէ ծիրան» 8-րդ երեւանեան միջազգային կինոփառատօնի շրջանակում «Մոսկուա» կինոթատրոնում կայացաւ հունգարացի կինոռեժիսոր Բելա Տարիի «Թուրինեան ձի» ֆիլմի ցուցադրութիւնը: «Ոսկէ ծիրանի» ծրագրերի տնօրէն, կինոքննադատ Միքայէլ Ստամբոլցեանի խօսքերով, հունգարական կինօն, ինչպէս առաջ, այնպէս էլ հիմա շարունակում է փայլուն անուններ տալ, բայց հայ հանդիսատեսը ծանօթ չէ նրանց: «Այդ բացը լրացնելու համար մենք որոշեցինք կազմակերպել հիանալի հունգարացի ռեժիսոր Բելա Տարիի 3 ֆիլմերի յետահայեաց ցուցադրութիւնը»,- նշեց նա: Մինչ ֆիլմի ցուցադրութիւնը Բելա Տարին շնորհուեց «Ոսկէ ծիրանի» «Փարաջանովեան թալէր» մրցանակը, որը տրւում է համաշխարհային կինոյում մեծ վաստակ ունեցած կինոգործիչներին: Անի Ռափեան
  -   Մշակոյթ