Երեկանում բացուեց Կերպարուեստի համահայկական առաջին ցուցահանդէսը


Երեկանում բացուեց Կերպարուեստի համահայկական առաջին ցուցահանդէսը

  • 15-09-2011 16:40:33   | Հայաստան  |  Մշակոյթ
 ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ Հայաստանի նկարիչների միութեան նախաձեռնութեամբ կազմակերպել է Կերպարուեստի համահայկական ցուցահանդէս, որի բացումը տեղի ունեցաւ սեպտեմբերի 15-ին: հայաստանի անկախութեան 20-ամեայ յոբելեանին նուիրուած ցուցահանդէսի բացմանը ներկայ էին, նկարիչների միութեան նախագահ Կարէն Աղայեանը, ցուցահանդէսի մասնակից հայ նկարիչներ սփիւռքից: «այս օրերին տօնական է հագել ոչ միայն Հայաստանը, այլեւ Սփիւռքըէ,- նշեց Հ. Յակոբեանը: Հաշուի առնելով այն փաստը, որ ցուցադրութեանը ներկայացուած են ոչ միայն հայազգի, այլ նաեւ ռուս եւ բելոռուս նկարիչների աշխատանքները, սփիւռքի նախարարը ցուցադրութիւնը անուանեց համահայկական-միջազգային: Ըստ նրա, ցուցադրութեան օրերին նկարիչներին հնարաւորութիւն է ընձեռնուած մշակութային երկխօսութեան իրականացման համար: Բարի երթ մաղթելով ցուցահանդէսին, Հ. Յակոբեանը յայտնեց, որ այն կրելու է շարունակական բնոյթ: Ցուցահանդէսում ներկայացուած են հայազգի ստեղծագործողների աշխատանքներ Սիրիայից, Ամն-ից, Կանադայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից, Ուկրաինայից եւ Աւստրալիայից: Ամերիկաբնակ Հենրիկ Վարդենիկցու խօսքերով, առաջին անգամ կազմակերպուող նման ցուցահանդէսը առանձնանում է իր որակով եւ ներկայացուած աշխատանքների բազմազանութեամբ: Շնորհաւորելով անկախութեան տօնը, նա նշեց, որ քայլ առ քայլ պէտք է առաջ շարժուել: «իմ ցանկութիւնն է, որ Հայաստանը դառնա կերպարուեստի միջազգային կ'ենտրոնէ,- նշեց Հ.Վարդենիկցին: Ամն-ից ժամանած այլ նկարիչ Սիւզան Սեւոն (Սուսաննա Սեւոյեան) նշեց, որ ցանկացած ցուցահանդէս տօն է նկարիչների համար: Կարեւորելով ՀՀ անկախութեան տօնը, նա ցանկութիւն յայտնեց, որ բոլոր նկարիչներն իրենց աշխատանքների միջոցով կարողանան թարմութիւն եւ նոր շունչ հաղորդել հայկական կերպարուեստին եւ հայ մարդու ապրելակերպին:
  -   Մշակոյթ