ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը երեք դատաւորների գործերով կարգապահական վարոյթ յարուցելու հաղորդմամբ դիմում է արդարադատութեան նախարարին


ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը երեք դատաւորների գործերով կարգապահական վարոյթ յարուցելու հաղորդմամբ դիմում է արդարադատութեան նախարարին

  • 15-09-2011 17:02:54   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը հանրութեանն արդէն յայտնի երեք դատաւորների գործերով կարգապահական վարոյթ յարուցելու հաղորդմամբ այժմ դիմում է ՀՀ արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանին: Յիշեցնենք, որ երեք քաղաքացիներ դիմել էին Մարդու իրաւունքների պաշտպանին` համոզուած, որ դատաւորներն իրենց հանդէպ անարդար են գործել: Բազմաթիւ այլ նմանատիպ դիմումներից Մարդու իրաւունքների պաշտպանն ընտրել էր նշուած երեքը, քանի որ իր գնահատմամբ այդ գործերով դատաւորների կողմից թոյլ էր տրուել օրէնքի ակնյայտ եւ կոպիտ խախտում: Պաշտպանն ըստ օրէնքի երեք դատաւորների վերաբերեալ հաղորդումներ էր ներկայացրել ՀՀ արդարադատութեան խորհրդի կարգապահական յանձնաժողովին եւ իր հաղորդումների մասին իրազեկել հանրութեանը: Դրան անմիջապէս հետեւել էին Մարդու իրաւունքների պաշտպանի նկատմամբ դատական իշխանութեան տարբեր մարմինների անունից արուած հրապարակային «յարձակումներէ` ապատեղեկատուութեան, իրաւական ակտերի մոլորեցնող մէջբերումների, ապօրինի «յորդորներիէ եւ անգրագէտ մեղադրանքների տեսքով: Այնուհետեւ բոլոր երեք գործերով ՀՀ արդարադատութեան խորհրդի կարգապահական յանձնաժողովը մերժել է վարոյթի յարուցումը հետեւեալ հիմնաւորմամբ. «...ուսումնասիրելով հաղորդումը եւ հաղորդմանը կից նիւթերը` գտել է, որ ... կարգապահական վարոյթ յարուցելու հիմքերը բաւարար չեն: « այս չորստողանոց մերժումներում կար հետեւեալ երկու թերացումը: Նախ, Պաշտպանի հաղորդումներին կից նիւթեր երբեւէ չէին ուղարկուել, հետեւաբար կարելի է ենթադրել, որ կարգապահական յանձնաժողովը նոյնիսկ տեղեակ չէ, թէ ինչն է ուսումնասիրել: երկրորդ, ՀՀ դատական օրէնսգրքով կարգապահական վարոյթ յարուցելու համար բաւարար է օրէնքի նորմի ակնյայտ եւ կոպիտ խախտում թոյլ տալու մասին առերեւոյթ հիմքերի առկայութիւնը, իսկ կարգապահական յանձնաժողովի կողմից գրութեան մէջ նշուած այն փաստը, որ վարոյթ յարուցելու «հիմքերը բաւարար չենէ, ենթադրում է, որ գոնէ մէկ հիմք ամէն գործով կար, իսկ ՀՀ դատական օրէնսգիրքը չի սահմանում վարոյթ յարուցելու համար քանի հիմք է անհրաժեշտ: Նշուած թերացումները մատնանշող Պաշտպանի գրութեանն ի պատասխան` կարգապահական յանձնաժողովի գրաւոր արձագանքում ասւում է, որ «տրուել է սպառիչ պատասխանէ: Ամենեւին սպառուած չհամարելով գործընթացը եւ հետեւողական վճռականութեամբ շարունակելով պայքարը` Պաշտպանը հաղորդումներն այժմ էլ ներկայացրել է դատաւորի նկատմամբ կարգապահական վարոյթ յարուցելու իրաւասութիւն ունեցող միւս մարմնին` ՀՀ արդարադատութեան նախարարին: Մարդու իրաւունքների պաշտպանի խնդիրն է` վերականգնել իրեն դիմած երեք եւ շատ այլ դիմումատուների հաւատը արդարութեան եւ դատարանի հանդէպ, հանրութեանը կոնկրէտ օրինակներով ներկայացնել, թէ ինչպէս է գործում դատական ապօրինութիւններից հասարակութեանը պաշտպանելու միակ մեխանիզմը, այն է` դատաւորին կարգապահական պատասխանատուութեան ենթարկելը, կարգապահական պատասխանատուութեան մեխանիզմի ներկայիս մենաշնորհային եւ կլանային դրսեւորումները նուազեցնելով ` օրինապահ դատաւորներին ազատել յաճախ անարդար կիրառուող կարգապահական պատասխանատուութեան մեխանիզմի ճնշումներից: Ըստ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, Պաշտպանը կանխատեսում է հնարաւոր հետեւեալ զարգացումները. ՀՀ արդարադատութեան նախարարը նշուած գործերով կը միանայ Մարդու իրաւունքների պաշտպանի պայքարին եւ կ'աջակցի վերոյիշեալ խնդիրների լուծմանը. ՀՀ արդարադատութեան նախարարը կը միանայ ՀՀ արդարադատութեան խորհրդի կարգապահական յանձնաժողովին եւ չի տեսնի գոնէ առերեւոյթ խախտումներ 19 ամիս տեւող գործի եւ այդքանից յետոյ օրէնքով յստակ սահմանուած պահանջի չկատարման մէջ կամ մարդու անմեղութեան կանխաւարկածի խախտման, թարգմանչով չապահովելու եւ այլ դատավարական սխալներում. Հասարակութիւնն ի վերջոյ այս երեք օրինակելի գործերով կը միանայ Մարդու իրաւունքների պաշտպանի պայքարին եւ կը պահանջի հիմնաւոր, հրապարակային եւ տրամաբանուած արձագանքներ ու գործընթաց, որն էլ կարող է դրականօրէն ազդել մարդու իրաւունքների ոտնահարման նուազագոյնը յիսուն տոկոս դէպքերում, քանի որ մեր վիճակագրութեամբ եւ խորին համոզմամբ այդքան է դատական համակարգի մեղքը երկրում մարդու իրաւունքների բոլոր խախտումների ընդհանուր պատկերի մէջ: Հաղորդագրութիւնում նշուած է, որ Մարդու իրաւունքների պաշտպանն այս տոնայնութեամբ եւ գործելաոճով է պայքարում բացառապէս այն դէպքերում, երբ Սահմանադրութիւնը, օրէնքը կամ համապատասխան պետական մարմինները հնարաւորութիւն չեն տալիս համագործակցութեան ու քննարկումների միջոցով պաշտպանել մարդկանց անօտարելի իրաւունքներն ու կենսական շահերը:
  -   Մարդու իրաւունքներ