Կայացաւ «հայերի դերը Կ.Պոլսի մշակութային կեանքում» գիտաժողովը


Կայացաւ «հայերի դերը Կ.Պոլսի մշակութային կեանքում» գիտաժողովը

  • 16-09-2011 19:04:38   | Հայաստան  |  Մշակոյթ
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութեան նիստերի դահլիճում ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած «հայաստանում պոլսահայ համայնքի օրերէ ծրագրի շրջանակներում կայացաւ «հայերի դերը Կ.Պոլսի մշակութային կ'եանքումէ գիտաժողովը եւ Կարօ Քիւրքմանի «հայ նկարիչները օսմանեան կ'այսրութիւնումէ խորագրով գրքերի ցուցադրութիւնը: Ներկաներին ողջունեց եւ բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Բարձր գնահատելով Կ.Պոլսում ապրող հայութեան ջանքերը հայապահպանութեան եւ հայկական աւանդոյթները պահպանելու, սերունդներին փոխանցելու գործում`նախարար Յակոբեանը գովասանքի ու դրուատանքի առանձնակի խօսքեր ուղղեց «հայ նկարիչները օսմանեան կ'այսրութիւնումէ գրքի հեղինակ Կարօ Քիւրքմանին: Արժեւորելով հայկական համայնքի եւ հայ մշակութային արժէքների պահպանման գործում հեղինակի դերը` գերատեսչութեան ղեկավարը պարոն Քիւրքմանին պարգեւատրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան «արշիլ Գորկիէ մեդալով: «կ.Պոլիսը հայկական մշակոյթի զարգացման կենտրոններից մէկն է: Ես հիացած ու տպաւորուած եմ պոլսահայերով, որոնք ապրելով Թուրքիայում, ստեղծում են հայկական մշակոյթի բացառիկ արժէքներէ,-նշեց Հ.Յակոբեանը: Այդ առումով անգնահատելի է «մարմարաէ թերթի գլխաւոր խմբագիր, գրող, հրապարակախօս Ռոպեր Հատտէճէանի դերը: Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ, ազգային շահերի պաշտպանութեան գործում ներդրած նշանակալի աւանդի, երկարամեայ եւ արգասաբեր հայանպաստ գործունէութեան համար ՀՀ սփիւռքի նախարարը Հանրապետութեան Նախագահի անունից պարոն Հատտէճէանին յանձնեց «մեսրոպ Մաշտոցէ շքանշանը: Դրուատանքի եւ ողջոյնի խօսքեր ասացին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը եւ ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբեն Սաֆրաստեանը: Գիտոժողովի ընթացքում զեկոյցներով հանդէս եկան Կարօ Քիւրքմանը, ով ներկայացրեց իր հեղինած «հայ նկարիչները օսմանեան կ'այսրութիւնումէ գիրքը, Արմէն Տէր-ստեփանեանը, Սուրէն Դանիէլեանը, Յասմիկ Ստեփանեանը` համապատասխանաբար` «պոլիսը հայ մատենագրութեան մէջէ, «առարկայական խորհրդանշախաշտութիւն շարժումը եւ Զարեհ Խրախունու պօէզիանէ, «հայերի դերը Օսմանեան կայսրութեան մշակութային կ'եանքումէ թեմաներով:
  -   Մշակոյթ