Յունիսի 6-ին Երեւանում մեկնարկում է Արամ Խաչատրեանի անուան միջազգային մրցոյթը


Յունիսի 6-ին Երեւանում մեկնարկում է Արամ Խաչատրեանի անուան միջազգային մրցոյթը

  • 06-06-2011 15:15:13   | Հայաստան  |  Մշակոյթ
Յունիսի 6-ին՝ Արամ Խաչատրեանի ծննդեան օրը, Երեւանում մեկնարկող միջազգային մրցոյթի մասնակիցները, մի շարք մշակութային-հասարակական գործիչներ այցելել են Կոմիտասի անուան զբօսայգու պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու մեծ կոմպոզիտորի յիշատակին: Նշենք, որ այսօր լրանում է Ա.Խաչատրեանի 108-ամեակը։ «Սա ինձ համար ոչ միայն մեծ պատիւ է, այլեւ ճանաչողական հնարաւորութիւններով լեցուն այց»,- նշել է մրցոյթի ժիւրիի անդամ, Լոնդոնի թագաւորական ակադեմիայի պրոֆէսոր Ռուստեմ Խէրուրդինովը, ով ամբողջ կեանքում երազել է լինել Հայաստանում, քանի որ հայկական երաժշտութիւնը միշտ հրապուրել է իրեն: Իսպանիայից ժամանած Դաւիթ Ռովոլտայի խօսքերով, Արամ Խաչատրեանի դերն ու նշանակութիւնն անգնահատելի է ամբողջ աշխարհում: «Ես Ա. Խաչատրեանի դաշնամուրային կատարումներում մի շատ հարազատ մեղեդի եմ գտել»,- ասել է Դ. Ռովոլտան, նշելով, որ հայկական դասական երաժշտութեան առանձնայատկութիւնները ուսումնասիրելիս հասկացել է, որ չնայած աշխարհագրօրէն Իսպանիան մօտ չէ Հայաստանին, սակայն երկու երկրները մօտ են մշակոյթներով:
  -   Մշակոյթ