Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպել է Պոլսի «դալարէ երգի ու պարի խմբի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպել է Պոլսի «դալարէ երգի ու պարի խմբի հետ

  • 19-09-2011 15:41:55   | Հայաստան  |  Մշակոյթ
 Սեպտեմբերի 18-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոլսից Հայաստան ժամանած Մխիթարեան սանուց միութեան «դալարէ երգի ու պարի խմբի անդամներին: Մխիթարեան սանուց միութեան անդամներից Դիանա Գամբարոսեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց երգի ու պարի խումբը եւ Հայաստանում գտնուելու ծրագիրը, իսկ խմբի հիմնադիր եւ գեղարուեստական ղեկավար Ջուլիայ Մութլուն անդրադարձաւ խմբի ստեղծմանը եւ ներկայիս գործունէութեանը: Այնուհետեւ Նորին Սրբութիւնն ողջունեց պարախմբի առաջին այցը Հայրենիք` ուրախութիւն յայտնելով, որ առիթը պիտի ունենան մասնակից դառնալու նաեւ Հայրենիքի անկախութեան 20-ամեակին նուիրուած տօնախմբութիւններին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց խմբի անդամներին` պոլսահայութեան համայնքային կեանքում աշխուժութիւն մտցնելու եւ ազգային աւանդոյթները նախանձախնդրօրէն պահպանելու համար` յորդորելով նրանց շարունակել ապրել պոլսահայերին բնորոշ աստուածսիրութեան եւ ազգայնասիրութեան ոգով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը յոյս յայտնեց, որ այս խմբի օրինակը կը խանդավառի նաեւ Սփիւռքի այլ հայորդիներին` ամուր եւ անսասան պահելու ազգային մեր աւանդները:
  -   Մշակոյթ