Տիգրան Սարգսեանը այցելել է ՀՀ անկախութեան 20-ամեակին նուիրուած ցուցահանդէս


Տիգրան Սարգսեանը այցելել է ՀՀ անկախութեան 20-ամեակին նուիրուած ցուցահանդէս

  • 19-09-2011 16:48:16   | Հայաստան  |  Մշակոյթ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը սեպտեմբերի 18-ին ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի ուղեկցութեամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Վարչապետը ծանօթացել է սեպտեմբերի 17-ին բացուած ՀՀ անկախութեան 20-ամեակին նուիրուած ժամանակակից հայ նկարիչների Հայաստանի ազգային պատկերասրահին նուիրաբերած աշխատանքներին: կառավարութեան ղեկավարին են ներկայացուել նաեւ «դալին եւ սիւրռէալիստներըէ խորագրով ցուցահանդէսի սիւրռէալիստական ուղղութեան յայտնի նկարիչներ` Սալուադոր Դալիի, Հանս Բելմերի, Լէոնոր Ֆինիի, Ջորջոյ դէ Կ'իրիկոյի աշխատանքները: Ցուցահանդէսում ներկայացուած են նաեւ աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը` քսիլոգրաֆիաները, «արժիլէէ պատկերասրահի (ԱՄՆ, Լոս Անջելես) տնօրէն Քրիստին Արժիլէի հաւաքածուից:
  -   Մշակոյթ