Վալերի Գերգիեւը մեծագոյն հաճոյքով է յիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան


Վալերի Գերգիեւը մեծագոյն հաճոյքով է յիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան

  • 20-09-2011 11:46:32   | Հայաստան  |  Մշակոյթ

Նախագահ Սերժ Սարգսեանն սեպտեմբերի 19-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Մարիինեան թատրոնի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Վալերի Գերգիեւին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, նախագահը նշել է, որ Հայաստանում սիրում եւ սպասում էն Վալերի Գերգիեւին` համարելով նրան հայ ժողովրդի բարեկամը: «Հինգ տարի Դուք ղեկավարել էք Հայաստանի սիմֆոնիկ նուագախումբը: Դա նշանակում է, որ Ձեր կեանքի հինգ տարիները նուիրել էք մեր երաժշտութեանը, մշակոյթին: Շատ ուրախ ենք, որ Դուք Հայաստանում էք ՀՀ անկախութեան 20-րդ տարեդարձի տօնական օրերին»,-ասել է Նախագահը: Աշխարհահռչակ դիրիժորն ընդգծել է, որ Հայաստանն իր կեանքում խաղացել եւ այժմ էլ խաղում է մեծ ու շատ կարեւոր դեր եւ անչափ ուրախ է, որ կարող է հրաշալի տօնի մի մասնիկը լինել, շփուել հայ հանդիսատեսի հետ: Վալերի Գերգիեւը նշել է, որ մեծագոյն հաճոյքով է յիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան:
  -   Մշակոյթ