Յարութիւն Խաչատրեանը Սանկտ-պետերբուրգի «ուղերձ առ մարդըէ փառատօնի ժիւրիի անդամ
23-09-2011 14:01:02 | Ռուսաստան | Մշակոյթ
Սեպտեմբերի 23-30-ը Սանկտ-պետերբուրգում կը կայանայ «ուղերձ առ մարդըէ 21-րդ միջազգային կինոփառատօնը: Փառատօնի միջազգային ժիւրի է հրաւիրուած նաեւ հայ կինոռեժիսոր, «ոսկէ ծիրանէ փառատօնի հիմնադիր-տնօրէն Յարութիւն Խաչատրեանը: Հինգ հոգուց բաղկացած ժիւրիի միւս անդամներն են` Ջանֆրանկոյ Ռոզին Իտալիայից, Անտօնիոյ Դելգադոն Իսպանիայից, Մարիուշ Ֆուրկաշը Լեհաստանից եւ Վիտալի Մանսկին Ռուսաստանից:
հարութիւն Խաչատրեանի «կոնդէ եւ «սպիտակ քաղաքէ ֆիլմերը ցուցադրուել են դեռ 1989-ին «ուղերձ առ մարդըէ առաջին փառատօնում, իսկ 1993-ին ռեժիսորի «վերադարձ աւետեաց երկիրէ ֆիլմը այս փառատօնում արժանացել է երեք մրցանակի:
փառատօնի նախագահն է ռուսաստանցի անուանի ռեժիսոր Ալեքսէյ Ուչիտելը, տնօրէնը եւ
հիմնադիրը` յայտնի վաւերագրող Միխայիլ Լիտուեակովը: