Հայաստանի անկախութեան 20-ամեակին նուիրուած միջոցառումներ Անտուերպենում


Հայաստանի անկախութեան 20-ամեակին նուիրուած միջոցառումներ Անտուերպենում

  • 27-09-2011 21:42:44   |   |  Մշակոյթ
Սեպտեմբերի 24-ին Անտուերպենի «Նուարդ» մշակութային միութեան նախաձեռնութեամբ եւ Բելգիայի հայկական կազմակերպութիւնների համադաշնութեան աջակցութեամբ կազմակերպուեց համերգ-երեկոյ` նուիրուած Հայաստանի անկախութեան 20-ամեակին: Բացելով երեկոն, «Նուարդ» միութեան, Բելգիայի հայկական կազմակերպութիւնների համադաշնութեան նախագահ, «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր եւ խմբագիր Գէորգ Մինասեանը խօսեց 20-ամեայ անկախ Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրների, նուաճումների ու ձեռքբերումների, սփիւռք-հայրենիք կապերի առաւել սերտացման մասին: Այնուհետ, շուրջ երեք ժամ, հինգ հարիւր տեղանոց լեփ-լեցուն դահլիճը ծափահարում էր համադաշնութեան կազմում գործող չորս պարախմբերին, երգիչ-երաժիշտներին ու շնորհաւորական խօսքերով հանդէս եկող անուանի հայերին: Ընդամէնը մի քանի օր առաջ «Նուարդ» միութիւնը բացել էր հայ նկարիչների ստեղծագործութիւնների ցուցահանդէս` նուիրուած մեր երկրի անկախութեան երկտասնամեայ տարեդարձին: Շահնուր Մինասեան ք. Անտուերպէն, Բելգիա
  -   Մշակոյթ