«արուեստների Պատկերասրահէ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է «վերադարձիէ Դասական Երաժշտութեան Հինգերորդ Յոբելեանական Փառատօնը


«արուեստների Պատկերասրահէ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է «վերադարձիէ Դասական Երաժշտութեան Հինգերորդ Յոբելեանական Փառատօնը

  • 30-09-2011 13:40:14   | Հայաստան  |  Մշակոյթ

«արուեստների Պատկերասրահէ Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսեանի Բարձր հովանու ներքոյ եւ Վիւասել-մտս ընկերութեան Բացառիկ հովանաւորութեամբ ներկայացնում է Վերադարձի Դասական Երաժշտութեան Հինգերորդ Փառատօնը: հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիւասել-մտս ընկերութեան շարունակական հոգածութեան եւ աջակցութեան շնորհիւ, արդէն աւանդական դարձած Փառատօնն այս տարի եւս հնարաւորութիւն կընձեռի մայրաքաղաքի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող եւ ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, առնչուելու դասական երաժշտութեան գլուխգործոցների հետ: Հոկտեմբերի 3-ին, ժ.12.00-ին, Ալ.Սպենդիարեանի անուան Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կ'ունենայ Վերադարձի Դասական Երաժշտութեան յոբելեանական Հինգերորդ Փառատօնին նուիրուած մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Վերադարձի Փառատօնի համերգային ծրագրերը, մասնակիցներին կը ներյկայացնեն Փառատօնի հիմնադիրներ, «արուեստների Պատկերասրահէ մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինեանը, «արուեստների Պատկերասրահէ մշակութային հիմնադրամի տնօրէն Գարիկ Նազարեանը, օպերայի եւ բալետի թատրոնի տնօրէն Կամօ Յովհաննիսեանը, Փառատօնի հանդիսաւոր բացման համերգի մենակատարներ,միջազգային մրցոյթների դափնեկիրներ Հրաչեայ Աւանեսեանը, ջութակ (Բելգիա), Աշոտ Խաչատուրեանը, դաշնամուր (Գերմանիա): Հրաչեայ Աւանեսեանը ծնուել է 1986-ին: Սովորել է Պ. Չայկովսկու անուան երաժշտական դպրոցում (Արտաշէս Մկրտչեանի դաս.): 2003-2008 թթ.սովորել է Բրիւսէլի Թագաւորական Կոնսերվատորիայում` (Իգոր Օյստրախի դաս.):2007-ից ուսանում է Աւգուստին Դումեյի մօտ` Թագուհի Էլիզաբեթ Երաժշտական քոլեջում:Հրաչեայն մի շարք հեղինակաւոր մրցոյթների յաղթող եւ առաջին մրցանակակիր է. այդ թւում` Յեհուդի Մենուհինի անուան մրցոյթ (2006), Վիետանի անուան մրցոյթ (2006), “Vibrarte” եւ “Luxemburg Young Soloists“ (2008) մրցոյթները: տաղանդաշատ ջութակահարը միջազգային ճանաչում ձեռք բերեց 2008-ին` յաղթելով Կարլ Նիլսենի անուան հեղինակաւոր մրցոյթում(Դանիա):Նախընթաց տարիներին Հրաչեայ Աւանեսեանը յաջողութեամբ հանդէս է եկել այնպիսի նուագախմբերի հետ, ինչպիսիք են Բելգիայի Ազգային Սիմֆոնիկ Նուագախումբը (Վ.Վելլերի ղեկավարութեամբ), Լոնդոնի Կամերային Նուագախումբը (Կ.Ուորրեն-գրինի ղեկավարութեամբ), Տոկիոյի Մետրոպոլիտէն Սիմֆոնիկ Նուագախումբը (դիր.` Ի.Ինբալ),Դանիայի Ազգային Սիմֆոնիկ Նուագախումբը (Մ.Սուստրոյի ղեկավարութեամբ), Լիլլի Ազգային Սիմֆոնիկ Նուագախումբը (Յ.Հատտորիի ղեկավարութեամբ), Գիւլբենկեան Նուագախումբը (Ժ.Կամիերոյ), Լիեժ Ֆիլհարմոնիկ (Պ.Դաւին) եւ այլն: 2009-ի ապրիլին Վիգմոր Հոլլում հանդէս եկաւ բրիտանացի դաշնակահար Էշլի Վոսի հետ, մասնակցեց մի շարք հեղինակաւոր միջազգային փառատօների` Մոնպելիէ, Մենտօն, Ստրասբուրգ եւ այլն:Առաջին ձայնասկաւառակը` Վիետանի թիւ 2 Ջութակի կոնցերտի կատարմամբ (Լիեժ Ֆիլհարմոնիկի հետ, Պ.Դաւինի ղեկավարութեամբ), թողարկուեց 2010-ին, արժանանալով «չեչիլիաէ մրցանակի եւ քննադատների բազմաթիւ արձագանքներին, ստանալով Բելգիայի Լաւագոյն ձայնասկաւառակ 2010 մրցանակը:Հրաչեայ Աւանեսեանը նուագում է Անտօնիոյ Ստրադիվարիուսի «պիատտիէ (1717թվ.) ջութակով: Աշոտ Խաչատուրեանը ծնուել է 1984-ին` երաժիշտների ընտանիքում: 5 տարեկան հասակից յաճախել է դաշնամուրի դասընթացների` Վալենտինա Նիկոլաեւայի մօտ: 8 տարեկանում առաջին անգամ ելոյթ է ունեցել նուագախմբի հետ` կատարելով Ջ.Գերշուինի «երկնագոյն ռապսոդիանէ:Մոսկուայի Սիմֆոնիկ նուագախմբի հետ` Վալերի Պոլեանսկու ղեկավարութեամբ, 10 տարեկանում հանդէս է եկել որպէս մենակատար:2001-ին Մոսկուայի Մեծ Թատրոնի բեմում հանդէս է եկել Ս.Ռախմանինովի 2-րդ եւ 3-րդ կոնցերտների կատարմամբ` արժանանալով հանդիսատեսի եւ երաժշտագէտների բարձր գնահատանքին:2005-ին տեղափոխւում է Բազել` ուսանելու Լասլոյ Ջիմեզիի եւ Ջերարդ Վոսսի մօտ` Բազելի երաժշտական ակադեմիայում, այնուհետեւ շարունակում է ուսումնառութիւնը Էլիսոյ Վիրսալաձէի մօտ Ֆիեզոլէում (Իտալիա):Մի շարք միջազգային հեղինակաւոր մրցոյթների յաղթող եւ դափնեկիր է, որոնց թւում` Մարթա Արգերիխի դաշնամուրային մրցոյթը (1-ին մրցանակ, 2007), Giovanni Management Foundation (1-ին մրցանակ, 2004) ,Top of the World միջազգային մրցոյթ (2-րդ մրցանակ, 2011):Մենահամերգներով հանդէս է եկել հեղինակաւոր բեմերում. Վիգմոր Հոլլ(Լոնդոն), Պլեյել, Կորտոյ, Լոււր (Փարիզ):Կամերային անսամբլների կազմում հանդէս է եկել բազմաթիւ ճանաչուած երաժիշտների հետ. Իւրի Բաշմետ, Միշա Մայսկի, Իւան Մոնիգետտի,Լիանա Իսակաձէ,Զախար Բրոն եւ այլք: հոկտեմբերի 4-ին, ժ.19.00-ին Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կ'ունենայ Վերադարձի Դասական Երաժշտութեան Հինգերորդ Փառատօնի հանդիսաւոր բացման համերգը: Փառատօնը հայ հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով եւ կ'աւարտի աշխատանքը հոկտեմբերի 24-ին: Փառատօնի Բացառիկ Հովանաւոր` Վիւասել-մտս ընկերութիւն: Տեղեկութիւնների եւ հաւատարմագրման համար դիմել 547242 www.returnfestival.am վերադարձի ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ Փառատօն 2011 ԾՐԱԳԻՐ հոկտեմբերի 4 ալ.Սպենդիարեանի անվ. օպերայի եւ բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն փառատօնի հանդիսաւոր բացում Հրաչեայ Աւանեսեան, ջութակ (Բելգիա) աշոտ Խաչատուրեան,դաշնամուր(Գերմանիա) ալ.Սպենդիարեանի անվ. օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի նուագախումբ (երաժշտական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր` Կարէն Դուրգարեան) դիրիժոր` Յարութիւն Արզումանեան Հոկտեմբերի 7 Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն դաշնամուրային երաժշտութեան երեկոյ Աշոտ Խաչատուրեան(Գերմանիա) հոկտեմբերի 9 Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն կամերային երաժշտութեան երեկոյ Հրաչեայ Աւանեսեան,ջութակ(Բելգիա) մարիաննայ Շիրինեան,դաշնամուր(Դանիա) հոկտեմբերի 14 Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն «նաղաշ Պրոջեքթե «“էպիֆանի Պրոջեքթէ Ջոն Յօդեան(ԱՄՆ) բեթ Ուիլեամս(ԱՄՆ) «լոյսէ Կվինտետ հոկտեմբերի 19 Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն դաշնամուրային երաժշտութեան երեկոյ Վազգէն Վարդանեան (Սլովենիայ) Հոկտեմբերի 24 Արամ Խաչատրեան Համերգասրահ փառատօնի հանդիսաւոր փակում Վալերի Տոլստով, ֆլեյտա,երգեհոն (Շուեյցարիայ) վազգէն Վարդանեան, դաշնամուր(Սլովենիայ) վերադարձի Փառատօնի Կամերային Նուագախումբ (դիրիժոր` Յարութիւն Արզումանեան)
  -   Մշակոյթ