Նոյեմբերի 15-ին կը մեկնարկի «Webծիրան> համահայկական կինոփառատօնը
30-09-2011 18:48:03 | Հայաստան | Մշակոյթ
«ոսկէ ծիրանէ միջազգային կինոփառատօնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսութիւնը հիմնել էն «Webծիրանէ համահայկական կինոփառատօնը: Այն կը մեկնարկի նոյեմբերի 15-ին եւ կ'աւարտուի դեկտեմբերի 25-ին:
կինոփառատօնին ներկայացուած ֆիլմերը ցուցադրուելու էն բացառապէս webtv.am ինտերնետ հեռուստատեսութեամբ:
յուրաքանչիւր ֆիլմ webtv.am ինտերնետ հեռուստատեսութեամբ ցուցադրուելու է 5 օր անընդմէջ, եւ այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քուէարկութիւն webtv.am ինտերնետ հեռուստատեսութեան կայքում:
սահմանուած է 2 մրցանակ. «Webծիրանէ գլխաւոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ եւ խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ:
«Webծիրանէ համահայկական կինոփառատօնին կարող էն մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները:
մրցոյթին կարող էն ներկայացուել մինչեւ 20 րոպէ տեւողութեամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վաւերագրական, անիմացիոն եւ այլն:
«Webծիրանէ համահայկական կինոփառատօնին ներկայացուած ֆիլմերը կարող էն նկարահանուած լինել ցանկացած տեխնիկական միջոցով:
յաղթող ֆիմերը որոշուելու էն ինտերնետ քուէարկութեան միջոցով: Արդիւնքները հրապարակուելու էն դեկտեմբերի 25-ին, մրցանակաբաշխութեան արարողութեան ժամանակ: