Եռաչափ գրաֆիկայով եւ մուլտիմեդիայ բեմադրութիւնները հայաստանեան բեմում


Եռաչափ գրաֆիկայով եւ մուլտիմեդիայ բեմադրութիւնները հայաստանեան բեմում

  • 01-10-2011 11:56:45   | Հայաստան  |  Մշակոյթ

Բրիտանացի պարուսոյց Բիլլի Քաուիի` նոր, եռաչափ գրաֆիկայով համակցուած «Tango de Soledad» 10 րոպեանոց պարային բեմադրութիւնը Բրիտանական խորհրդի աջակցութեամբ առաջին անգամ հայաստանեան բեմում է: «Tango de Soledad»-ը (Միայնութեան տանգոն) հինգ րոպեանոց մենապար է, որը բեմադրել է Բիլլի Քաուին եւ ներկայացնում է Էմի Հոլինգսոուրթը: HighFest միջազգային թատերական փառատօնի շրջանակում պարային բեմադրութիւնը կը ներկայացուի հոկտեմբերի 2-ից-8-ը Երեւանի պետական տիկնիկային թատրոնի բեմում: «Tango de Soledad» պարային բեմադրութիւնը եռաչափ պատկերների շարքի շնորհիւ հնարաւորութիւն է ընձեռում դերասանի պրոյեկտուած կերպարները էկրանից տեղափոխել հանդիսատեսի տարածք` այսպիսով հանդիսատեսին հնարաւորութիւն ընձեռելով զգալ իրէն դերասանի հետ միեւնոյն հարթութիւնում: «արտառոց, լիրիկական, պատկերաւոր, գրաւիչ... Բիլլի Քաուիի ռոմանտիկ ֆանտազիաները խորը տպաւորութիւն էն թողնում ինձ վրաէ,- նշել է հանրայայտ բալետմայստեր Միխաիլ Բարիշնիկովը: Իսկ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին Պետական համազգային թատրոնի բեմում HighFest փառատօնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է բրիտանական Proto-type թատրոնի «Third Person: Bonnie & Clyde» (Երրորդ անձ` Բոնի եւ Քլայդ) մոլտիմեդիայ բեմադրութիւնը: Այն պատմում է 20-րդ դարի սկզբին իրենց քրէական կեանքով եւ սիրոյ մեծ պատմութեամբ հանրայայտ դարձած Բոնի Փարքերի եւ Քլայդ Բարոուի կեանքի մասին: Սիրոյ եւ մահուան սահմանները ջնջած այս պատմութիւնը հարուստ է սիւժետային գծերով եւ ժամանակակից մուլտիմեդիայ հնարաւորութիւններով եւ հնարքներով: Այս տարի Բրիտանական խորհուրդը թատերական բեմադրութիւններից բացի հանդէս է գալիս նաեւ Արուեստի թուայնացմանն առնչուող առցանց քննարկումներով: Ոլորտի փորձագէտներն առցանց քննարկումների միջոցով դիտարկում էն Միացեալ Թագաւորութիւնում կատարողական արուեստի զարգացման համար թուային միջոցների ընձեռած հնարաւորութիւնները: Հայ մասնագէտները եւս կարող էն միանալ քննարկումներին եւ հետեւել թեմայի զարգացումներին: (www.britishcouncil.am) Ինչպէս յայտնում է Բրիտանական խորհրդի հայաստանեան գրասենեակի հանրային հետ կապերի պատասխանատու Արեւիկ Բադալեանը, HighFest միջազգային թատերական փառատօնի յատուկ հիւրն է Բրիտանական խորհրդի Արեւելեան Եւրոպայի արուեստի ծրագրերի ղեկավար Գրեգորի Նեշը: Նա հայ ուսանողների համար «արուեստի մենեջմենթէ թեմայով հանդէս կը գայ դասախօսութիւններով, կը ծանթոնայ հայ թատերական արուեստի նորարարութիւններին եւ հայ մասնագէտների հետ կը քննարկի համագործակցութեան ուղիներ:
  -   Մշակոյթ