Սինոփսիսը եւ Մոսկուայի էլեկտրօնային տեխնիկայի ինստիտուտը համագործակցում են Ինտէգրալ Սխեմաների նախագծման ոլորտում ՌԴ-ի ուսանողներին կրթելու համար


Սինոփսիսը եւ Մոսկուայի էլեկտրօնային տեխնիկայի ինստիտուտը համագործակցում են Ինտէգրալ Սխեմաների նախագծման ոլորտում ՌԴ-ի ուսանողներին կրթելու համար

  • 03-06-2011 19:59:14   | Ռուսաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ռուսաստանում Ինտէգրալ Սխեմաների նախագծման ոլորտի բարձր որակաւորմամբ աշխատուժը շարունակում է ընդլայնուել, քանի որ Սինոփսիս-մէտի միասնական մագիստրոսական ծրագրի ուսանողներն աւարտում են կրթութիւնը եւ աշխատանքի անցնում տարածաշրջանի կիսահաղորդչային ոլորտի առաջատար ընկերութիւններում Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրութեան համար ծրագրային միջոցների եւ մտաւոր սեփականութեան ոլորտի համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերութիւնը եւ Մոսկուայի էլեկտրօնային տեխնիկայի ինստիտուտն (ՄԷՏԻ) այսօր յայտարարեցին, որ մագիստրոսական ծրագրի եւս 17 ուսանողներ յաջողութեամբ աւարտեցին իրենց ուսումնառութիւնը Սինոփսիսի եւ Մէտի-ի համատեղ կրթական ծրագրով եւ պատրաստ են սկսել ճարտարագէտի իրենց մասնագիտական կարիերան: Արդէն հինգ տարի է՝ Սինոփսիս-մէտի համատեղ երկամեայ մագիստրոսական ծրագիրը միկրոէլեկտրօնիկայի առաջնակարգ կրթութիւն է տրամադրում: Ծրագիրը հիմնուած է Սինոփսիսի ծրագրային գործիքների փաթեթի եւ Սինոփսիսի համալսարանական ծրագրի շրջանակներում Սինոփսիս Արմէնիայի ուսումնական դէպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից տրամադրուած Գերմեծ ինտէգրալ սխեմաների (ԳՄԻՍ) նախագծման ուսումնական ծրագրի վրայ: Ծրագրի նպատակն է Սինոփսիս-մէտի ուսումնական կենտրոնում պատրաստել բարձր որակաւորում ունեցող մասնագէտներ ԳՄԻՍ նախագծման ոլորտում: Մինչ օրս 74 ուսանող աւարտել է Սինոփսիս-մէտի ծրագիրը եւ ներդնում Է մասնագիտական գիտելիքները՝ Ռուսաստանին առաջնորդելու դէպի բարձր տեխնոլոգիաների զարգացման յաջորդ փուլ: Բոլոր 74 շրջանաւարտներն արդէն աշխատում են կիսահաղորդչային առաջատար ընկերութիւններում: Նրանք Միկրօնի, Անգսթրեմի, Ռուսաստանի գիտութեան ակադեմիայի Միկրոէլեկտրօնիկայի ոլորտում նախագծման խնդիրների ինստիտուտի, NI ELVIS-ի եւ Ռուսաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրութեան զարգացումը խթանող կիսահաղորդչային այլ ընկերութիւնների առաջատար մասնագէտներ են: Արտադրութեան եւ կրթութեան համագործակցութեան իրեն արդարացրած կրթական մոդելի կիրառումը ծրագրին հնարաւորութիւն է տալիս Ռուսաստանի աշխատուժին տրամադրել արտադրութեանը պատրաստ շրջանաւարտներ, ովքեր արտադրութիւնում արագ արդիւնաւէտութիւն ցոյց տալու համար համապատասխան գիտելիքներ եւ ունակութիւններ ունեն: Այս տարուայ աւարտական արարողութեան ժամանակ է Սինոփսիս ընկերութեան կորպորատիւ մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմէնիայ ընկերութեան գլխաւոր գործադիր տնօրէն, ՄԷՏԻ պատուաւոր պրոֆէսոր Ռիչ Գոլդմանը շրջանաւարտներին յանձնեց Սինոփսիսի վկայականները: «Մէտի-ի հետ մեր համատեղ ծրագիրը մեկնարկեց հինգ տարի առաջ՝ Ռուսաստանի կիսահաղորդչային արտադրութիւնում ներդրումներ անելու նպատակով: Արդիւնքներն ակնյայտ են: Այս ծրագրի շրջանաւարտ բարձր որակաւորում ունեցող մասնագէտները նշանակալի ներդրում են կատարում, - ասել է պրն. Գոլդմանը: - Մենք լիայոյս ենք, որ այս տարուայ շրջանաւարտները կը շարունակեն աւանդոյթը, եւ անհամբեր սպասում ենք մեր վստահելի եւ լաւ գործընկեր Մէտի-ի հետ համագործակցութեան շարունակութեանը»: «Մենք ուրախ ենք Սինոփսիսի հետ այսպիսի յաջող համագործակցութեան համար: Ռուս գործատուները շնորհակալ են մեզանից եւ Սինոփսիսից այսպիսի բարձր ունակութիւնների տէր մասնագէտներ պատրաստելու համար: Յոյս ունենք, որ մեր համագործակցութիւնը տարիներով կը շարունակուի », - ասել է Մէտի-ի առաջին պրոռեկտոր, պրոֆ. Վլադիմիր Բեսպակովը: «Ես ուրախ եմ, որ ծրագիրն աւելի ու աւելի ինքնուրոյնութիւն է ձեռք բերում այն փաստի շնորհիւ, որ ծրագրի որոշ շրջանաւարտներ արդէն ասպիրանտուրայի ուսանողներն են եւ մասնակցում են ուսուցանման գործընթացին, - ասել է ՍԱՈՒԴ տնօրէն եւ Հայաստանի Հանրապետութեան Գիտութեան վաստակաւոր գործիչ, պրոֆ. Վազգէն Մելիքեանը: Ի լրումն ուսումնական միջավայրում ամենաժամանակակից նախագծման հնարաւորութիւն տուող 90 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթին՝ մինչեւ այս տարեվերջ Մէտի-ն կը ստանայ նաեւ 32/28 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթ»: «Ես արդէն վայելում եմ Սինոփսիս-մէտի համատեղ ուսումնական ծրագրի շնորհիւ իմ ստացած գերժամանակակից կրթութեան արդիւնքները: Ուսումնառութեան այս երկու տարիներն ինձ հնարաւորութիւն են տուել աւելացնել ինչպէս տեսական գիտելիքներս, այնպէս էլ Սինոփսիսի ԷՆԱՅ գործիքներին տիրապատելու հմտութիւններս: Եւ այժմ, աշխատելով Միկրօնում, ես ներդնում եմ գիտելիքներս մեր երկրի միկրոէլեկտրօնիկայի նախագծման արտադրութեան զարգացման մէջ», - ասել է Սինոփսիս-մէտի համատեղ կրթական մագիստրոսական ծրագրի 2011թ. շրջանաւարտ եւ Միկրօնի մասնագէտ Ռոման Մատուէեւը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ