Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացաւ < ընկեր Թումանեանը> գրքի շնորհանդէսը


Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացաւ < ընկեր Թումանեանը> գրքի շնորհանդէսը

  • 03-10-2011 20:34:23   | Հայաստան  |  Մշակոյթ
ֆրանսահայ գրող եւ թարգմանիչ Ալիս Վառվառեան-սաբունջեանի «իմ ընկեր Թումանեանըէ գրքում, որի շնորհանդէսը կայացաւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, ներկայացուած էն Յովհաննէս Թումանեանի 24 ստեղծագործութիւնները` 12 հեքիաթները, 5 բալադները եւ 7 պօէմները ֆրանսերէն թարգմանութեամբ: Առաջին անգամ այս ժողովածուն ներկայացուել է Ժնեւի միջազգային գրքի ցուցահանդէսում եւ մեծ հետաքրքրութիւն ու պահանջարկ ունեցել: Ալիս Վառվառեան-սաբունջեանի խօսքերով, Թումանեանն այն հեղինակն է, ում պէտք է ներկայացնել ամբողջ աշխարհին: «ստեղծագործութիւնները թարգմանելիս նպատակ եմ ունեցել հայ գրականութիւնը Թումանեանի միջոցով ներկայացնել եւրոպական լսարանինէ,- նշեց նա: Մինչ այս նա առանձին գրքերով? արեւելահայերէն, արեւմտահայերէն եւ ֆրանսերէն լեզուներով ներկայացրել է Հ.Թումանեանի հեքիաթները, որպէսզի սփիւռքահայերը հեշտութեամբ ծանօթանան մեծ գրողի գործերին: Թումանեանի գործերի թարգմանիչը շնորհակալութիւն յայտնեց Վարուժան Սիրաբեանին (SIGEST հրատարակչութեան տնօրէն), Գյլուբենկեան հաստատութեանը եւ բոլոր նրանց, ովքեր օգնել եւ աջակցել էն գրքի հրատարակութեանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այժմ աշխատում է «սասնայ Ծռերէ էպոսի թարգմանութեան վրայ:
  -   Մշակոյթ