Նինոյ Բուրջանաձեն չի հաստատում եւ չի հերքում իր ամուսնու՝ Բադրի Բիցաձէի, Հայաստանում գտնուելու մասին լուրերը
03-06-2011 17:25:34 | | Միջազգային
Վրաստանի «Դեմոկրատական շարժման» առաջնորդ, խորհրդարանի նախկին խօսնակ Նինոյ Բուրջանաձեն ոչ հաստատում է, եւ ոչ էլ հերքում իր ամուսնու՝ սահմանապահ ոստիկանութեան նախկին ղեկավար Բադրի Բիցաձէի, Հայաստանում գտնուելու մասին լուրերը: «Անգամ եթէ ես իմանայի, ապա չէի ասի»,- ուրբաթ օրուայ ասուլիսում ասաց Ն.Բուրջանաձեն, մէկ անգամ եւս յայտարարելով որ իր ամուսինը անմեղ է: «Եթէ Բիցաձեն մեղաւոր է, ապա ինչու՞ է դատարանը գրաւի վճարման մասին որոշում կայացրել»,- նշեց Ն.Բուրջանաձեն :
Թբիլիսիի քաղաքային դատարանը յունիսի 1-ին որոշում էր ընդունել Բադրի Բիցաձէի խափանման միջոցի փոփոխման դիմաց 100 հազար լարիի չափով գրաւի վճարման մասին: Նա մեղադրւում է ոստիկանների վրայ յարձակում կազմակերպելու մէջ: Բ.Բիցաձէի գտնուելու վայրն այս պահին յայտնի չէ: