Սերժ Սարգսեան. Վանուշ Խանամիրեանը նշանակալի ներդրում է ունեցել հայ արուեստի զարգացման եւ այն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում


Սերժ Սարգսեան. Վանուշ Խանամիրեանը նշանակալի ներդրում է ունեցել հայ արուեստի զարգացման եւ այն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում

  • 06-10-2011 21:29:44   | Հայաստան  |  Մշակոյթ
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Հայաստանի ժողովրդական արտիստ, hայ պարարուեստի երախտաւոր Վանուշ Խանամիրեանի մահուան կապակցութեամբ: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Վանուշ Խանամիրեանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, ինչպէս նաեւ նրա բարձր արուեստի բոլոր երկրպագուներին ուղղուած Հանրապետութեան ղեկավարի ցաւակցական հեռագրում ասուած է. «Վանուշ Խանամիրեանը մեր մշակոյթի այն գործիչներից է, ով նշանակալի ներդրում է ունեցել հայ արուեստի զարգացման եւ այն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում: Նրա անզուգական կատարումները բարձր էն գնահատուել թէ՛ մասնագէտների, թէ՛ նրանով հիացող հազարաւոր հանդիսատեսների կողմից: Նա արժանիօրէն վայելում էր մեծ ժողովրդականութիւն եւ իր ուրոյն աւանդն էր բերում եւ՛ որպէս մշակոյթի կազմակերպիչ, եւ՛ իր հայրենանուէր, քաղաքացիական դիրքորոշմամբ: Վանուշ Խանամիրեանի անունը եւ վառ կերպարը յաւէրժ կը մնան մեր սրտերում եւ հայ արուեստի պատմութեան մէջ»:
  -   Մշակոյթ