1978 թ. վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան (1967) Գուրգեն Ջանիբեկյանը


1978 թ. վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան (1967) Գուրգեն Ջանիբեկյանը

  • -- ::   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ


1978 թ. սեպտեմբերի 27-ին Երևանում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան (1967) Գուրգեն Ջանիբեկյանը (Տեր-Խաչատրյան):

 

Գուրգեն Ջանիբեկի Ջանիբեկյան (Տեր–Խաչատրյան), (մայիսի 18,1897, Երևան – սեպտեմբերի 27 1978, Երևան), հայ խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967) ԽՍՀՄ Պետական մրցանակակիր (1952)։

 

Գուրգեն Ջանիբեկյանը 1917 թվականին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետային, 1920 թվականին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին:
1922 թվականից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Ալեքսանդրապոլի Արմեն Արմենյանի թատերախմբում , Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924 թվականից Երևանի Առաջին պետթատրոնի, այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն դերասան էր (1965–67 թվականներին՝ նաև տնօրեն): 1940–49 թվականներին եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը: 1947–1949 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում:
Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը:
Նրա արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի
լավագույն մեկնաբաններից էր: Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի): Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝ գրոտեսկային շեշտադրումների:[1]
Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների, «Բարեկամներիս մասին» (1965 թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977–80 թթ.) հուշերի գրքերի:
Ջանիբեկյանը ռադիո և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց:
ներկայացումներին: 1922
Նոյյան տապան   -   Մահվան տարելիցներ