Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան


Հեռուստատեսություն

  • Նոյյան Տապանը Մեդիա Հոլդինգը հեռուստատեսության ոլորտում աշխատում է 1997 թ․-ից։ 2003 թ․ հուլիսից եթերազրկված է քաղաքական նկատառումներով, եւ ՀՀ իշխանությունները առ այսօր չեն վերականգնել Նոյյան Տապանի օրինական իրավունքները։  2021 թ․-ից հեղինակազորված է ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի Հանձնաժողովի կողմից, Հեղինակազորման վկայական N 044): 2023 թ․ նոյեմբերի դրությամբ Նոյյան Տապանը օրեկան պատրաստում է  հեռուստահաղորդումներ՝ հարցազրույցներ, քննարկումներ, բանավեճեր ելույթներ եւ այլն, որենք տարածում է
ա/ YouTube-յան երեք ալիքներով (այս պահին շուրջ 300․000 բաժանորդ եւ ամսեկան հինգ միլիոն դիտում․
 
բ/ Նոյյան Տապան Հեռուստաալիքով, որը հեռարձակվում է ՀՀ ում եւ ՀՀ-ից դուրս գործող մալուխային ցանցերով (24 ժ / 7 օր )։ 
 
Այս պահին Նոյյան Տապան հեռուստածրագիրը հեռարձակվում է․
 
  • ՀՀ-ում  Թիմ Տելեքոմ Քոմպանի, Արփինետ, Այ-Նեթ, Ինտերլինկ, Պլանեթ, Էյչ-նեթ, Մեգանեթ եւ եւս այլ 14 մալուխային հեռուստատեսություններով՝ Երեւանում եւ ողջ հանրապետության տարածքում,

 

  • ՀՀ-ից դուրս՝ ԱՄՆ- ում գործող  AABC (Լոս Անջելես), Նուռ ԹՎ Նեթվորկս (Ֆրեզնո), Արմաունթ (Լաս Վեգաս) հեռուստատեսություններով (շաբաթը 5 օր, օրական մեկ ժամ ուղիղ եթերով, ինտերակտիվ) եւ  ConnectTo TV Box –ով  (24 ժամ 7 օր)։