1914 թ. ստորագրվել է rուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին
-- :: | Թուրքիա | Իրադարձություններ
1914 թ. հունվարի 26-ին երկար բանակցություններից և
դիվանագիտական համառ պայքարից հետո Կ.Պոլսում վերջապես ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին: Ըստ համաձայնագրի Արևմտյան Հայաստանը բաժանվելու էր երկու նահանգի` սեկտորի, որոնցից մեկի կենտրոնը լինելու էր Վանը, մյուսինը` Էրզրումը: Վանի սեկտորի մեջ մտցվելու էին Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի, իսկ Էրզրումի սեկտորի մեջ` Էրզրումի, Սեբաստիայի և Տրապիզոնի նահանգները: Եվրոպացի կառավարիչներ հոլանդացի դիվանագետ Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Հոֆը դեռ նոր էին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ 1914 թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որի հետևանքով համաձայնագրի կետերը չիրականացան: