Ծնվել է հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը


Ծնվել է հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը

  • -- ::   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր


1886 թ. հուլիսի 11-ին ծնվել է հայ մեծ բանաստեղծ Միսաք Մեծարենցը (Մեծատուրյան): Ծնվել է Խարբերդի Բինկյան գյուղում (Արևմտյան Հայաստան, Ակն քաղաքի մոտ, առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետ տեղափոխվել Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։

Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական
մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն»։ Աշակերտական տարիներին չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք, 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր տաղեր»։ ՈՒսումնառության տարիներին Մեծարենցը ծանոթանում է հայոց պատմությանը, հայ և համաշխարային գրականությանը, սովորում է ֆրանսերեն և անգլերեն:Բայց նրան վիճակված չէր ավարտել Կեդրոնական վարժարանը:1905թվականին հիվանդության վատթարացման պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ընդհատել ուսումը...Մահացու հիվանդության` թոքախտի նշանները երևացել են դեռ տարիներ առաջ:Պատճառը եղել էր ճակատագրական մի դեպք:Սվազում մի խումբ տղաներ, շփոթելով իրենց
թշնամիների հետ, թիկունքից դանակահարում են նրան:Հարձակման հանկարծակիությունը, մանավանդ արյան տեսքը շատ են վախեցնում երկչոտ տղային:«Ամեն խնամք ու ջանք թափեցավ` զինքը հիմնապես դարմանելու համար արագորեն,-վկայում է հուշագիրը,-բայց այդ սարսափը տեղավորվել էր իր արբունքին հասած տարիներուն, պիտի ընդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի` Միսաք Մեծարենց բանաստեղծին կյանքը կարճելով»:Հիվանդությունը գնալով խորանում է:Հարազատները, բարեկամները, ընկերները ամեն ջանք գործ են դնում պատանի բանաստեղծին փրկելու համար, սակայն ապարդյուն: Մահացել է թոքախտից, 1908-ին:
Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր