Սեմինար-աշխատաժողով՝ «Ստեղծագործական ներուժ. ձեռնարկատիրական ոլորտում նորարարությունների ստեղծում և զարգացում» խորագրով


Սեմինար-աշխատաժողով՝ «Ստեղծագործական ներուժ. ձեռնարկատիրական ոլորտում նորարարությունների ստեղծում և զարգացում» խորագրով

  • 17-03-2016 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը` «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության, «Երիտասարդ գիտնականների և նորարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և Մտավոր սեփականության գործակալության հետ համագործակցության շրջանակներում, 2016թ. մարտի 17-ին հրավիրում է մասնակցելու «Ստեղծագործական ներուժ.  ձեռնարկատիրական ոլորտում նորարարությունների ստեղծում և զարգացում» խորագրով սեմինար-աշխատաժողովին:
 
Սեմինար-աշխատաժողովը կազմակերպվում է «Երիտասարդ նորարարների դպրոց» երկարաժամկետ ծրագրի իրականացման շրջանակներում, որով մեկնարկում է տարբեր թեմատիկ ուղղություններով սեմինար-աշխատաժողովների և դասընթացների շարքը ու հասցեագրված է գիտնականներին, ուսանողներին, անհատ նորարարներին, գիտահետազոտական կառույցներին, նորարարական ուղղվածությամբ ձեռնարկություններին, ոլորտի զարգացմամբ զբաղվող այլ պետական և հասարակական կառույցներին:
 
Սեմինար-աշխատաժողովի նպատակն է զարգացնել մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև մատնանշել ստեղծագործ մտածելակերպի դերը և նշանակությունը նորարարական ձեռներեցության բնագավառում:
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու նորարական գաղափարների գեներացման մեթոդներին, հմտանալու բիզնես մոդելավորման ու պլանավորման գործընթացներում, կիրառելու ստեղծագործական մտածելակերպը սեփական բիզնեսի արդյունավետ կազմակերպման և առաջխաղացման համար:
 
 
 
                                                                                  ՕՐԱԿԱՐԳ
 
15:00   Բացման խոսք: «Ստեղծագործական ներուժ. ձեռնարկատիրական ոլորտում նորարարությունների ստեղծում և զարգացում» սեմինար-աշխատաժողովի նպատակը
Գևորգ Վարդանյան, «ՆՁԱԿ» ՊՈԱԿ-ի  տնօրեն
 
15:10  Ողջույնի խոսք
Մարկ Կալինին, Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն   
 
15: 20  Ստեղծագործ մտածելակերպի դասավանդման և կիրառման անհրաժեշտությունը
Դասընթացավար` Մարի-Հրաչուհի Պօղոսեան, «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրի նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման  և գնահատման մենեջեր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս
 
16:15    Սուրճի ընդմիջում
 
16:30    Նորարարություն և ձեռներեցություն
Դասընթացավարներ`
Մարի-Հրաչուհի Պօղոսեան
Կարեն Սարգսյան, «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության փոխնախագահ
 
 
Միջոցառումը տեղի կունենա 2016թ. մարտի 17-ին, ժամը 15:00-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի պող. 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ):
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու և լուսաբանելու միջոցառումը
 
Լրացուցիչ տեղեկությունների համար  կարող եք դիմել հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին. հեռ.`(011)238747, Էլ. փոստ` [email protected]
 
Մանրամասն տեղեկատվություն միջոցառման մասին նայել ՆՁԱԿ-ի կայքէջում` http://www.innovcentre.am, ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/InnovCentre
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն