Ինքնասպանությունների կանխարգելման թեժ գիծ Հայաստանում
15-10-2019 10:00:00 | Լոռու մարզ | Իրադարձություն
2019թ․ հոկտեմբերի 10-20-ը ամերիկյան «Իմաստալից աշխարհ․ տագնապների հաղթահարման և կանխարգելման միությունը» (ՏՀԿՄ) իրականացնում է «Ինքնասպանությունների կանխարգելման թեժ գիծ» ծրագիրը Հայաստանում։
Առաքելության շրջանակներում, Նյու Յորքից ժամանած ՏՀԿՄ նախագահ, ՄԱԿ-ի Նյու - Յորքյան գրասենյակում ՀՍԻԿ գլխավոր ներկայացուցիչ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Անի Քալաջյանի գլխավորած փորձագիտական թիմը Երևանում, Գյումրիում և Վանաձորում կազմակերպում է տագնապների հաղթահարման և կանխարգելման հոգեբանական առաջնորդության սեմինար – ուսուցումներ՝ նպատակ ունենալով՝ հիմնել ճգնաժամային կառավարման և ինքնասպանությունների կանխարգելման հանրային ծառայություն, որն անվճար, շուրջօրյա աջակցություն ցույց կտա շահառուներին։ Նախատեսվում են նաև աշխատակազմի վերապատրաստումներ հայաստանյան և ամերիկյան բարձրակարգ հոգեբանների մասնակցությամբ։
Հրավիրում ենք շահագրգիռ լրատվամիջոցներին մասնակցել և լուսաբանել սեմինար-ուսուցումները, որոնք տեղի կունենան Վանաձորի քաղաքապետարանի 4-րդ հարկի նիստերի դահլիճում 2019թ․ հոկտեմբերի 15-ին, ժամը 10։00-12։30 և Վանաձորի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում (4-րդ հարկ) ժամը 15։30-17։30։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նաիրա Ավետիքյանին