Ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին
10-12-2019 18:30:00 | Հայաստան | Ասուլիս
Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 18:30, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին,: Կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների անունները, ապա 19:00 կկայանա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը :
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը հարթակ է այն երիտասարդ քաղաքացիների համար, ովքեր ունեն հետաքրքիր մտքեր ու գաղափարներ և ցանկություն՝ ներկայացնելու դրանք:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
2019 թվականին Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
· Քիմիական գիտություններ,
· Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
· Մանկավարժական գիտություններ,
· Ճարտարապետություն,
· Սոցիոլոգիական գիտություններ:
Մրցույթի հիմնական խնդիրներն են`
· երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը
· երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը և հնարավոր ներդրումը
· սոցիալական և հասարակական կարևոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարման պետական մարմինների միջև բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը
· երիտասարդության սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում: